ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2009 թվականի N 1042-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «ԱՐՄԵՆԻԱ-2010» արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման դաշտային վարժանքի նախնական պլանավորման համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի դեկտեմբերի 13-16-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության անդամների՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության՝ Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-16-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Է. Բարսեղյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն |
Վ. Ղազարյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական |
Ա. Թանանյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ |
Ա. Դավթյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |