Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 36-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.12.21/33(351) Հոդ.448
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
20.11.2009
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
20.11.2009
Дата вступления в силу
31.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309450

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

20 նոյեմբերի 2009 թ.

թիվ 36-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի փորձնական մարդահամարի ընթացքում գյուղական համայնքներում բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները կազմելու կարգի մասին հրահանգը»՝ համաձայն հավելվածի։

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2009 թվականի նոյեմբերի 20-ի

թիվ 36-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գյուղական համայնքներում բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների (այսուհետ՝ գյուղական համայնքների ցուցակների) կազմումը հանդիսանում է փորձնական մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից մեկը: Դրանք անհրաժեշտ են.

1) գյուղական համայնքների տարածքները հաշվային, հրահանգչական և մարդահամարի տեղամասերի սահմանազատելու,

2) փորձնական մարդահամարի ընթացքում բնակչության ընդգրկման ամբողջականության ապահովման և կրկնակի հաշվառման բացառման,

3) գյուղական համայնքների և բնակավայրերի ցանկը ճշգրտելու համար:

2. Գյուղական համայնքների ցուցակները կազմվում են երկու օրինակից՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ՀՀ ԱՎԾ) կողմից փորձնական մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մուտքագրման` նյութերի մեքենայական մշակման և ելքային աղյուսակների ստացման աշխատանքների ժամանակացույցով սահմանված ժամկետներում, գյուղապետերի աշխատակազմի քարտուղարների կողմից, գյուղական համայնքի հաշվառման տվյալների՝ Ձև թիվ 1 «Համայնքի գրքի», Ձև թիվ 2 «Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակի» և Ձև թիվ 3 «Համայնքի այբբենական գրքի» հիման վրա:

3. Գյուղական համայնքների ցուցակներում՝ Ձև թիվ 2 գյուղական, գրառվում են գյուղական համայնքի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը (ներառյալ առանց բնակչության կամ ժամանակավոր կացատեղ հանդիսացող բնակատեղերը):

4. Ժամանակավոր կացատեղ հանդիսացող, ինչպես նաև բնակչության ոչ մշտական կազմ ու ծառայողական նշանակություն ունեցող հիմնարկները (օրինակ՝ անտառապահի տնակներ, օդերևութաբանական կայաններ, կիսակայարաններ և այլն) գրանցվում են այն բնակավայրերի կազմում, որոնց հետ դրանք կապված են վարչականորեն կամ տարածքային առումով: Հիմնական բնակավայրի բնակելի տներից հեռու գտնվող տները կամ տների խումբը, որոնք տարածքային առումով հանդիսանում են տվյալ բնակավայրի մի մասը (օրինակ՝ հիվանդանոց, մեղվանոց, ամառանոցային տներ, աշխատողների տներ և այլն), ցույց են տրվում հիմնական բնակավայրի կազմում:

5. Գյուղական համայնքների ցուցակներում մտցվում են նաև այն կացարանները կամ տները, որոնք ցուցակները կազմելու պահին բնակեցված չեն եղել, սակայն մարդահամարի ժամանակ կարող են բնակեցված լինել (արհեստագործական խրճիթներ, անտառում բանվորական բարաքներ և այլն):

6. Գյուղական համայնքների ցուցակների մեջ չեն մտցվում տնտեսական նշանակություն ունեցող այն շինությունները, որոնցում նույնիսկ ժամանակավորապես մարդ չի կարող բնակվել (ամբար, հարդանոց, մարագ և այլն):

7. Սույն հրահանգում օգտագործված տերմինները կիրառվում են միայն վիճակագրական նպատակով:

 

II. ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ

 

8. Գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, ղեկավարվելով համայնքի տարածքում գյուղական համայնքների բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները կազմելու կարգի մասին հրահանգով, լրացնում է գյուղական համայնքների ցուցակն ըստ Ձև թիվ 2 գյուղականի:

9. Ձև թիվ 2 գյուղականի հասցեամասում լրացվում են մարզի, տարածքի և համայնքի անվանումները:

10. Ցուցակում առանձին տողով գրառվում են տվյալ համայնքի կազմում վարչականորեն ներառված բոլոր գյուղական բնակավայրերը: Հիմնական բնակավայրի (գյուղի) վարչական սահմաններում գտնվող այլ բնակատեղերը գրառվում են հիմնական բնակավայրից հետո: Ընդ որում, հիմնական բնակավայրի բնակելի տների և տնտեսությունների քանակի, ինչպես նաև բնակչության թվաքանակի վերաբերյալ ցուցանիշներում պետք է ներառվեն նաև այդպիսի բնակատեղերի վերաբերյալ համապատասխան տվյալները:

1) 1-ին սյունակում գրվում է գյուղական համայնքի սահմաններում վարչականորեն ներառված յուրաքանչյուր բնակավայրի (գյուղի) հերթական համարը:

2) 2-րդ սյունակում գրվում է հիմնական գյուղական բնակավայրի սահմաններում գտնվող և նրա մասը կազմող յուրաքանչյուր այլ բնակատեղի (տան, տների խմբի) հերթական համարը:

3) 3-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի (գյուղի) լրիվ անվանումը՝ համայնքի գրքում (Ձև թիվ 1) կատարված գրառումների համաձայն, ինչպես նաև այլ բնակատեղերի անվանումները, կամ դրանց որևէ բնութագրիչ հատկանիշ (օրինակ՝ անտառապահի տնակ, Ա. Վարդանյանի տունը):

Բնակավայրի (գյուղի) անվանումը պետք է գրել լրիվ, առանց կրճատման, օրինակ՝ չի կարելի գրել «Վ.Սասունիկ», այլ պետք է գրել «Վերին Սասունիկ»: Երկաթուղային կայարանները, կիսակայարանները և այլ բնակատեղերը գրառելիս անպայման պետք է նշել դրանց անվանումը, իսկ եթե այն անվանում չունի, ապա հարկ է նշել, թե քանի կիլոմետր հեռավորության վրա է այն գտնվում (օրինակ՝ «Բաժանք 102 կմ»): Մեկ համայնքում մի քանի միատիպ բնակատեղերի առկայության դեպքում, որոնք չունեն անվանումներ կամ անվանումները միատեսակ են (օրինակ՝ «անտառային պահակատներ»), ապա դրանք իրարից տարբերելու համար հարկավոր է նշել նաև տվյալ կետում բնակվողի անունը, ազգանունը:

4) 4-րդ սյունակում գրվում է գյուղական բնակավայրի հեռավորությունը (կիլոմետրերով) մինչև համայնքի կենտրոն, իսկ այլ բնակատեղերի համար նշվում է այդ բնակատեղերի հեռավորությունը մինչև հիմնական բնակավայրը, որի վարչական սահմանում են դրանք գտնվում:

5) 5-րդ սյունակում գրվում է յուրաքանչյուր հիմնական բնակավայրի (գյուղի), ինչպես նաև դրա տարածքում գտնվող այլ բնակատեղերի (տների), բնակելի շինությունների քանակն՝ ըստ համայնքի գրքի (Ձև թիվ 1) տվյալների:

Բնակելի շինությունների քանակում պետք է ներառել նաև այն տները, որոնցում ցուցակները կազմելու պահին բնակչություն չի ապրել, ինչպես նաև կիսակառույց տները:

6) 6-րդ սյունակում գրվում է տնային տնտեսությունների քանակը՝ ըստ համայնքի գրքերի, ընդ որում, հաշվառումից հանված և մտցված տնային տնտեսություններն այդ քանակի մեջ չեն ներառվում:

7) 7-րդ սյունակում գրվում է առկա (համայնքում հաշվառված բնակչությունից), ներառյալ ժամանակավոր բացակայող բնակչության թվաքանակն ըստ համայնքի գրքի (Ձև թիվ 1) տվյալների:

11. Ուսման մեկնած անձինք (անկախ բացակայելու ժամկետից) մշտական բնակչության թվաքանակի մեջ չեն ընդգրկվում:

12. Հիմնական բնակավայրերի վերաբերյալ 5-7-րդ սյունակների տվյալները պետք է ներառեն հիմնական բնակավայրերին ենթակա և ցուցակներում անմիջապես հիմնական բնակավայրից հետո գրառված այլ բնակատեղերի վերաբերյալ ցուցանիշները:

13. 8-րդ սյունակում գրվում է հիմնական բնակավայրի (գյուղի) տարածքում առկա հիվանդանոցների, հյուրանոցների, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, մանկական խնամատարական կազմակերպությունների, դպրոցներին կից գիշերօթիկների և գիշերօթիկ դպրոցների, տուրիստական բազաների, հանգստյան տների և նման այլ հիմնարկների հերթական համարները:

14. 9-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկի, կազմակերպության լրիվ անվանումը (առանց կրճատումների):

15. 10-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկում, կազմակերպությունում մշտական բնակվողների թվաքանակը, ներառյալ այնտեղ մշտապես բնակվող սպասարկող անձնակազմը:

16. 11-րդ սյունակում գրվում է այդ հիմնարկներում, կազմակերպություններում առկա տեղերի (մահճակալների) քանակը:

17. 9-11-րդ սյունակները լրացվում են այդ հիմնարկների, կազմակերպությունների վարչակազմի տվյալների հիման վրա:

18. Ցուցակի վերջում լրացվում է նաև գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակը (Ձև 2):

19. Ավարտելով գյուղական համայնքների ցուցակների լրացումը՝ ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատուն և գյուղապետի աշխատակազմի քարտուղարը համատեղ ստուգում են ցուցակներում բոլոր բնակավայրերի առկայությունը: Հիմնական գյուղական բնակավայրերի (գյուղերի) քանակի (1-ին սյունակում գրանցված վերջին բնակավայրի համարը պետք է համընկնի տվյալ համայնքի տարածքում բնակավայրերի ընդհանուր քանակին), բնակելի տների, տնային տնտեսությունների, առկա՝ ներառյալ բացակայող բնակչության թվաքանակի, ժամանակավոր կացատեղերում առկա տեղերի քանակի վերաբերյալ տվյալները համեմատվում են սկզբնական հաշվառման տվյալների հետ:

20. Հանրագումարները հաշվելուց հետո գյուղապետի աշխատակազմի քարտուղարը ստորագրում է ցուցակը և սահմանված ժամկետում հանձնում այն ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատուին: Վերջինս ստուգում է կազմված ցուցակների ճշգրտությունն ու ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մարզի տվյալ համայնքի համար սահմանված բնակավայրերի ցանկի հետ, որից հետո ցուցակի մեկ օրինակը հանձնում է ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության ղեկավարին:

 

 

 Հաստատված է
 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2009 թվականի նոյեմբերի 20-ի
թիվ 36-Ն որոշմամբ

 

Ձև թիվ 2 գյուղական

Ց ՈՒ Ց Ա Կ

 

Գյուղական համայնքներում բնակավայրերի ԵՎ դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի

 

Մարզ _______________________ Տարածք ____________________ ___Համայնք_________

 

Հիմնական բնակավայրի հերթական համարը

Այլ բնակա-տեղերի (տան, տների խմբի) հերթական համարը

Հիմնական բնակա-վայրի (բնակա-տեղերի և հեռու գտնվող տների) լրիվ անվա-նունը

Բնակա-վայրի հեռա-վորությունը համայնքի կենտրոնից (կմ)

Բնակավայրում հաշվառվել են

Հիմնական բնակավայրում
գտնվող հիվանդանոցների, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, մանկական խնամատարական կազմակերպությունների, դպրոցներին կից գիշերօթիկների և գիշերօթիկ դպրոցների, տուրիստական բազաների,
հանգստյան տների և նման այլ հիմնարկների, կազմակերպությունների

բնակելի

շինու-թյուններ

տնային տնտեսու-թյուններ

առկա բնակչու-թյուն, ներառյալ ժամա-նակավոր բացա-կայողներ

հերթական

համարը

լրիվ անվա-նումը

մշտական բնակչության թվաքանակը

առկա տեղերի քանակը

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     

 

Տեղեկանք ՝ համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակը __________

Գյուղապետի աշխատակազմի քարտուղար ____________________________

                                                                                   (ստորագրություն)