Գլխավոր տեղեկություն
Номер
N 189-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (03.04.2010-16.09.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.24/12(746) Հոդ.299
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2010
Дата вступления в силу
03.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2010 թվականի N 189-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ գնահատված 2 ավտոմեքենան (այսուհետ՝ գույք)` որպես աճուրդի մեկնարկային գին սահմանելով գնահատված գույքի արժեքը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չօտարվելու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, և գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) գույքի օտարման աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել հայտարարություն սույն որոշման 1-ին կետում նշված գույքի աճուրդի անցկացման մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 45-օրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ աճուրդի հաղթողների կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողների հետ կնքել առուվաճառքի պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ գնորդները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 4-ի N 189-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN
ը/կ

Ավտոմեքե-նայի
մակնիշը

Պետական
համարա-նիշը

Ձեռք-
բերման
տարեթիվը

Շարժիչի
համարը

Նույնաց- ման (թափքի) համարը

 

Սկզբնական արժեքը(դրամ)

Գնահատ- ված արժեքը (դրամ)

 

Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները` ներառյալ ԱԱՀ-ն(դրամ)

Գնահատ- ման տարեթիվը

 

Տեխնիկական վիճակը (սարքին, անսարք, շահագործման համար ոչ պիտանի)

 

1.

«ԳԱԶ-3110»

115 LL 02

1998 թ.

3382008

0175012

4 054986,00

300000,00

18000,00

12.10. 2009 թ.

շահագործման համար ոչ պիտանի

2.

«ՎԱԶ-21213»

255 LS 64

2000 թ.

5947080

1499689

2196655,00

300000,00

18000,00

12.10. 2009 թ.

շահագործման համար ոչ պիտանի

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան