Գլխավոր տեղեկություն
Номер
N 1389-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1392
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.12.2009
Дата вступления в силу
17.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1389-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1190-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 252-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1190-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Հանձնաժողովն իրավաբանական անձի գույքի գնահատում իրականացնելու նպատակով դիմում է գնահատող կազմակերպությանը (անկախ գնահատողին), ընդ որում, գույքի արժեքի հաշվարկման ծախսերը վճարվում են իրավաբանական անձի միջոցների հաշվին»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող և չլուծարված իրավաբանական անձանց հետագա կարգավիճակի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1190-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 252-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) ցանկը լրացնել նոր` 16.1-ին, 61.1-ին և 103.1-ին տողերով.

 

«

16.1.

«ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՑԵՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊՁ

Ք. ՀՐԱԶԴԱՆ,
ՑԵՄԵՆՏԻ
ԳՈՐԾԱՐԱՆ

61.1.

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԻՆՈՏԵՍԱՎԱՐՁՈՒՅԹ» ՊՁ

Ք. ԵՐԵՎԱՆ,
ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ 22

103.1.

«ԲՆԱԿԿՈՄՈՒՆՏՆՏ» Հ/Մ ԱՐՄԱՎԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊՁ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ,
Գ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

»

 

2) ցանկի 1-ին տողում «ԱՐԴՏՐԱՆԶԻՏ ՊՁ» բառերը փոխարինել «ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐԴՏՐԱՆԶԻՏ» ԿՈՄԵՐՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՁ» բառերով.

3) ցանկի 30-րդ տողում «ՋՐՇԻՆՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՊՁ» բառերը փոխարինել «ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՋՐՇԻՆ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ «ՋՐՇԻՆՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊՁ» բառերով.

4) ցանկի 54-րդ տողում «ՇԻՐԱԿ ՊՁ» բառերը փոխարինել «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՐԱՏԱՐԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐԻԻ ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐԻ «ՇԻՐԱԿ» ՊՁ» բառերով.

5) ցանկի 104-րդ տողում «ԱՐՏԱՔԻՆ» բառը փոխարինել «ԱՐՏԱԿԱՐԳ» բառով.

6) ցանկում «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերով.

7) ցանկի 133-րդ տողում «ՇԱՏՎԱՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ» ՊՁ» բառերը փոխարինել «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ «ՇԱՏՎԱՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾԱԿԱՆ» ՊՁ» բառերով.

8) ցանկի 148-րդ տողում «ՆՈՐԱՊԱՐ» բառը փոխարինել «ՆՈՐԱՊԱՏ» բառով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 7

Երևան