Գլխավոր տեղեկություն
Номер
N 1038-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.12.2009
Дата вступления в силу
15.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2009 թվականի N 1038-Ա

 

Վ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ` ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. ԱՊՀ անդամ-պետությունների նորարարությունների ոլորտում համագործակցության միջպետական նպատակային ծրագրի նախագծի մշակման հարցերով աշխատանքային խմբի 2-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վ. Կիրակոսյանի` 2009 թվականի նոյեմբերի 23-25-ը Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն)` գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վ. Կիրակոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 14

Երևան