Գլխավոր տեղեկություն
Номер
N 1009-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2009
Дата вступления в силу
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1009-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 352-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի ապրիլի 30-ի «Արարատյան դաշտավայրում (Արարատի և Արմավիրի մարզեր) ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերի օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 352-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 6-րդ կետի 4-րդ սյունակում «2009 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2010 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ 5-րդ սյունակը լրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» և «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 3

Երևան