Գլխավոր տեղեկություն
Номер
N 351
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.08.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.05.27/14(80)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.1999
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.1999
Дата вступления в силу
06.06.1999

 040.0351.26.05.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 1999 թվականի N 351
քաղ. Երևան

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 և 16 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման հետևյալ կարգը`

ա) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգում ընդգրկվող հանրապետական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատող (ընդունող բացի ազգային ստանդարտներից) պետական կառավարման մարմինը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.

բ) (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

գ) (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

դ) քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը (բացի բնագավառի ազգային ստանդարտներից) գործողության մեջ դնելու, փոփոխություններ կատարելու և ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.

ե) (կետն ուժը կորցրել է 18.07.02 N 1016-Ն)

զ) քաղաքաշինության բնագավառի գերատեսչական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակումն ու հաստատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունները, գերատեսչությունները, տարածքային կառավարման մարմինները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան