ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 888-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆ ՀՈԶԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բարձր տեխնոլոգիաների «ԱրմԹեք-2009» համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2009 թվականի նոյեմբերի 4-8-ը Սան Հոզե (ԱՄՆ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ.Մարգարյանին և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գ. Հովհաննիսյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սան Հոզե գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Զատիկյանինը, Հ. Կարապետյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը և Խ. Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական
գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Ն. Երիցյանինը, Ա. Գալստյանինը և Վ. Կիրակոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ Բ. Փափազյանի և Զ. Ամատունու՝ Սան Հոզե գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ազգային մրցունակության հիմնադրամի հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սան Հոզե մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Սան Հոզե մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված հոկտեմբերի 26-ի N 888-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-8-Ը ՍԱՆ ՀՈԶԵ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ |
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Վ. Կիրակոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ (2009 թվականի նոյեմբերի 4-9-ը) |
Ե. Ազարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Վ. Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք) |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հ. Կարապետյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Բ. Փափազյան |
- Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Զ. Ամատունի |
- Ազգային մրցունակության հիմնադրամի աշխատող (համաձայնությամբ) |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի օպերատոր |
Հ. Բաբայան |
- ՀՀ վարչապետի լուսանկարիչ |
Խ. Ադումյան |
- ՀՀ վարչապետի թարգմանիչ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.12.2009, N 1041-Ա | 15.12.2009, N 888-Ա | |
14.12.2009, N 1040-Ա | 15.12.2009, N 888-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|