ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1406-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 969-Ն որոշման 5-րդ կետից հանել «(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով)» բառերը, իսկ նույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Ա/Ճ Մ-2, Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 244 սողանքային հատվածի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի իրացման համար` 58200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), գնահատման, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և նոտարի կողմից մատուցված ծառայությունների համար` 1500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով), իրացումից ծագող իրավունքների պետական գրանցման համար` 300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով»).
2) Ա/Ճ, Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ավտոճանապարհի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների, հողամասերի իրացման համար` 17500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), գնահատման, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և նոտարի կողմից մատուցված ծառայությունների համար` 2000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով), իրացումից ծագող իրավունքների պետական գրանցման համար` 500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. դեկտեմբերի 8 Երևան |
|