Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Վրաստանի Կառավարության միջեվ Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի վերաձեվակերպման մասին
Նախաբան
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Վրաստանի Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով Վրաստանի Կառավարության ներկայացուցչի և Փարիզյան ակումբի մասնակից վարկատու պետությունների կառավարությունների ներկայացուցիչների միջև 2004 թվականի հուլիսի 21-ին Փարիզում ստորագրված Վրաստանի պարտքի կոնսոլիդացման մասին Համաձայնեցված արձանագրության (այսուհետ` Համաձայնեցված արձանագրություն) պայմանները,
երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի գործողության ոլորտը
Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն 2002 թվականի փետրվարի 12-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի վերաձևակերպման մասին» Համաձայնագրով (այսուհետ` 2002 թվականի փետրվարի 12-ի Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի չկոնսոլիդացված գումարի նկատմամբ:
Սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվի 2002 թվականի փետրվարի 12-ի Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի կոնսոլիդացված գումարի (այսուհետ` Կոնսոլիդացված գումար) նկատմամբ: Կոնսոլիդացված գումարը կսպասարկվի 2002 թվականի փետրվարի 12-ի Համաձայնագրի պայմանների համաձայն:
Հոդված 2
Կոնսոլիդացիա
1. Սույն Համաձայնագրի համաձայն` կկոնսոլիդացվեն 2002 թվականի փետրվարի 12-ի Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության հանդեպ Վրաստանի պարտքի չկոնսոլիդացված գումարի (այսուհետ` Չկոնսոլիդացված գումար) հետևյալ բաղադրիչները.
ա) ներառյալ 2004 թվականի հունիսի 30-ի դրությամբ մարման ենթակա և Համաձայնեցված արձանագրության ստորագրման պահի դրությամբ չվճարված Չկոնսոլիդացված գումարի հիմնական գումարի մարման և տոկոսավճարների (այդ թվում` տուգանքների) գծով պարտքի հարյուր տոկոսը,
բ) սկսած 2004 թվականի հուլիսի 1-ից մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մարման ենթակա և Համաձայնեցված արձանագրության ստորագրման պահի դրությամբ չվճարված Չկոնսոլիդացված գումարի հիմնական գումարի մարման և տոկոսավճարների գծով պարտքի հարյուր տոկոսը:
2. Չկոնսոլիդացված գումարի գծով պարտքը, որը կոնսոլիդացվել է սույն հոդվածի 1-ին կետի համաձայն (այսուհետ` Վերաձևակերպվող գումարներ), նշված է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հմ. 1 հավելվածում:
Հոդված 3
Վերաձևակերպվող գումարների մարումը
1. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված Վերաձևակերպվող գումարի հիսուն տոկոսը կմարվի սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հմ. 2 հավելվածով նախատեսված ժամանակացույցի համաձայն` ԱՄՆ դոլարով:
2. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված Վերաձևակերպվող գումարի մնացած հիսուն տոկոսը, ինչպես նաև «բ» ենթակետում նշված Վերաձևակերպվող գումարը կմարվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող հմ. 3 հավելվածով նախատեսված ժամանակացույցի համաձայն` ԱՄՆ դոլարով:
Հոդված 4
Տոկոսավճարների հաշվարկումն ու վճարումը
1. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված Վերաձևակերպվող գումարի վրա 2004 թվականի հուլիսի 1-ից սկսած կհաշվարկվեն տոկոսներ տարեկան 3% դրույքաչափով:
2. Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված Վերաձևակերպվող գումարի վրա 2002 թվականի փետրվարի 12-ի Համաձայնագրով սահմանված համապատասխան վճարման ամսաթվից սկսած կհաշվարկվեն տոկոսներ տարեկան 3% դրույքաչափով:
3. Տոկոսավճարները կհաշվեգրվեն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ` տարին 360 օր հաշվարկով լրացած օրերի փաստացի քանակի հիման վրա, և կվճարվեն ԱՄՆ դոլարով` հետևյալ ժամկետներում.
ա) տոկոսավճարները, որոնք հաշվարկվում են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն մարվող Վերաձևակերպվող գումարի վրա, կվճարվեն համապատասխան Վերաձևակերպվող գումարի մարման գծով վճարումների հետ միաժամանակ,
բ) տոկոսավճարները, որոնք հաշվարկվում են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն մարվող Վերաձևակերպվող գումարի վրա, կվճարվեն յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին և մարտի 1-ին. ընդ որում` տոկոսավճարների մարման գծով առաջին վճարումը կիրականացվի 2004 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ վերջին վճարումը կիրականացվի համապատասխան Վերաձևակերպվող գումարի մարման գծով վերջին վճարման հետ միաժամանակ:
Հոդված 5
Ժամկետանց պարտավորությունների գծով տուգանքները
Վերաձևակերպվող գումարների մարման կամ վերջիններիս վրա հաշվարկված տոկոսավճարների գծով ցանկացած վճարում սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածների համաձայն ժամանակին չկատարելու դեպքում կհամարվի ժամկետանց, և այդ պարտավորության վրա, մինչև դրա ամբողջական մարումը, կհաշվարկվի տուգանք տարեկան 4.5% դրույքաչափով` ելնելով տարին 360 օր հաշվարկով ժամկետանց օրերի փաստացի քանակից:
Հոդված 6
Ապրանքներ և ծառայություններ
Կողմերի համաձայնությամբ Վերաձևակերպվող գումարի մարման կամ դրա վրա հաշվարկված տոկոսավճարների գծով վճարումները կարող են իրականացվել ապրանքների մատակարարմամբ և ծառայությունների մատուցմամբ:
Հոդված 7
Գործակալներ և ընթացակարգեր
Կողմերի լիազորված Բանկերը պարտավոր են մեկամսյա ժամկետում համաձայնեցնել սույն Համաձայնագրի պայմաններից բխող հաշվարկների իրականացման և հաշիվների վարման տեխնիկական կարգը:
Վճարման իրականացման ամսաթիվ է համարվում Հայաստանի Հանրապետության Լիազորված բանկի հաշվին գումարների մուտքագրման ամսաթիվը:
Հոդված 8
Հատուկ պայմաններ
1. Սույն Համաձայնագրի հմ. 2 և հմ. 3 հավելվածներով նախատեսված վճարումները, որոնց իրականացման ամսաթվերը նախորդել են սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվին, և որոնք չեն վճարվել, վրացական Կողմը կմարի սույն Համաձայնագրի ստորագրման պահից 3 ամսվա ընթացքում:
2. Այն դեպքում, եթե վերը նշված վճարումները չիրականացվեն ժամանակին` համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, ապա դրանք կհամարվեն ժամկետանց, և դրանց վրա կհաշվարկվի տուգանք սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 9
Ուժի մեջ մտնելը
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին ծանուցման օրվանից և կգործի մինչև Կողմերի կողմից սույն Համաձայնագրից բխող պարտավորությունների լիակատար իրականացումը:
Կատարված է Երևան քաղաքում, 2005 թվականի սեպտեմբերի 29-ին, երկու բնօրինակով, ռուսերեն, որոնք իրավաբանորեն հավասարազոր են:
Հավելված 1 |
Կոնսոլիդացման ժամանակացույց 2-րդ հոդվածի 1.ա կետ, 3-րդ հոդվածի 1-ին կետ
ԱՄՆ դոլար
Կոնսոլիդացման |
Կոնսոլիդացման |
Հաշվեկշիռ |
6/30/2004 |
1,959,300.00 |
1,959,300.00 |
Կոնսոլիդացման ժամանակացույց 2-րդ հոդվածի 1.բ կետ, 3-րդ հոդվածի 2-րդ կետ
ԱՄՆ դոլար
Կոնսոլիդացման |
Կոնսոլիդացման |
Հաշվեկշիռ |
6/30/2004 |
1,959,300.00 |
1,959,300.00 |
6/30/2004 |
1,959,300.00 |
3,918,600.00 |
12/31/2004 |
2,079,470.40 |
5,998,070.40 |
6/30/2005 |
2,038,107.40 |
8,036,177.80 |
12/31/2005 |
1,999,356.80 |
10,035,534.60 |
Ընդամենը |
10,035,534.60 |
- |
Հավելված հմ. 2 |
Վերաձևակերպվող գումարի մարման ժամանակացույց 4-րդ հոդվածի 3.ա կետ
ԱՄՆ դոլար
Վճարման |
Մասնա- |
Հիմնական |
Տոկոսավճարների |
Ընդամենը |
|
|
|
|
|
6/1/2005 |
10.5% |
411,453.00 |
23,178.52 |
434,631.52 |
12/1/2005 |
10.5% |
411,453.00 |
17,031.22 |
428,484.22 |
6/1/2006 |
9.0% |
352,674.00 |
10,697.78 |
363,371.78 |
12/1/2006 |
9.0% |
352,674.00 |
5,378.28 |
358,052.28 |
Ընդամենը |
50.0% |
1,959,300.00 |
81,430.15 |
2,040,730.15 |
Հավելված հմ. 3 |
Վերաձևակերպվող գումարի մարման ժամանակացույց 4-րդ հոդվածի 3.բ կետ
ԱՄՆ դոլար
Վճարման |
Մասնա- |
Հիմնական |
Տոկոսավճարների |
Ընդամենը |
|
|
|
|
|
3/1/2005 |
|
|
69,502.90 |
69,502.90 |
9/1/2005 |
|
|
102,670.47 |
102,670.47 |
3/1/2006 |
|
|
131,209.13 |
131,209.13 |
9/1/2006 |
|
|
153,878.20 |
153,878.20 |
3/1/2007 |
|
|
151,369.31 |
151,369.31 |
9/1/2007 |
|
|
153,878.20 |
153,878.20 |
3/1/2008 |
|
|
152,205.61 |
152,205.61 |
9/1/2008 |
|
|
153,878.20 |
153,878.20 |
3/1/2009 |
|
|
151,369.31 |
151,369.31 |
9/1/2009 |
|
|
153,878.20 |
153,878.20 |
3/1/2010 |
|
|
151,369.31 |
151,369.31 |
9/1/2010 |
|
|
153,878.20 |
153,878.20 |
3/1/2011 |
2.00% |
200,710.69 |
151,369.31 |
352,080.00 |
9/1/2011 |
2.07% |
207,735.57 |
150,800.63 |
358,536.20 |
3/1/2012 |
2.10% |
210,746.23 |
146,010.84 |
356,757.07 |
9/1/2012 |
2.21% |
221,785.31 |
144,383.91 |
366,169.22 |
3/1/2013 |
2.28% |
228,810.19 |
138,684.57 |
367,494.76 |
9/1/2013 |
2.33% |
233,827.96 |
137,474.78 |
371,302.74 |
3/1/2014 |
2.43% |
243,863.49 |
131,706.44 |
375,569.93 |
9/1/2014 |
2.51% |
251,891.92 |
130,150.18 |
382,042.10 |
3/1/2015 |
2.60% |
260,923.90 |
124,228.80 |
385,152.70 |
9/1/2015 |
2.68% |
268,952.33 |
122,287.00 |
391,239.33 |
3/1/2016 |
2.77% |
277,984.31 |
116,878.69 |
394,863.00 |
9/1/2016 |
2.85% |
286,012.74 |
113,900.64 |
399,913.38 |
3/1/2017 |
2.95% |
296,048.27 |
107,729.54 |
403,777.81 |
9/1/2017 |
3.05% |
306,083.81 |
104,975.71 |
411,059.52 |
3/1/2018 |
3.16% |
317,122.89 |
98,647.38 |
415,770.27 |
9/1/2018 |
3.26% |
327,158.43 |
95,419.87 |
422,578.30 |
3/1/2019 |
3.37% |
338,197.52 |
88,929.47 |
427,126.99 |
9/1/2019 |
3.48% |
349,236.60 |
85,217.75 |
434,454.35 |
3/1/2020 |
3.59% |
360,275.69 |
78,994.71 |
439,270.40 |
9/1/2020 |
3.71% |
372,318.33 |
74,338.56 |
446,656.89 |
3/1/2021 |
3.84% |
385,364.53 |
67,510.71 |
452,875.24 |
9/1/2021 |
3.96% |
397,407.17 |
62,720.75 |
460,127.92 |
3/1/2022 |
4.09% |
410,453.37 |
55,703.91 |
466,157.28 |
9/1/2022 |
4.23% |
424,503.11 |
50,333.56 |
474,836.67 |
3/1/2023 |
4.37% |
438,552.86 |
43,109.98 |
481,662.84 |
9/1/2023 |
4.51% |
452,602.61 |
37,100.03 |
489,702.64 |
3/1/2024 |
4.66% |
467,655.91 |
29,832.30 |
497,488.21 |
9/1/2024 |
4.82% |
483,712.77 |
22,989.40 |
506,702.17 |
3/1/2025 |
4.985 |
499,769.62 |
15,318.57 |
515,088.19 |
9/1/2025 |
5.14% |
515,826.47 |
7,909.34 |
523,735.81 |
Ընդամենը |
100.00% |
10,035,534.60 |
4,434,317.02 |
14,469,851.62 |
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. փետրվարի 8-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|