ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2009 թվականի N 1282-Ա
ԱՐՏԱԿ ԱՇՈՏԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐԱՅՐ ԱՐՇԱԿԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը և ներկայացված եկեղեցականների հոգևոր ծառայության հանգամանքը, ինչպես նաև ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և 16-րդ հոդվածի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Ֆրանսիայի Հայոց Թեմում հոգևոր ծառայության կոչված Արտակ (Տ. Բաբկեն քահանա) Աշոտի Ստեփանյանին (ծնվ.` 1983 թվականի սեպտեմբերի 11-ին, Արմավիրի մարզ, քաղ. Մասիս):
2. Մինչև 2011 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Ֆրանսիայի Հայոց Թեմում հոգևոր ծառայության կոչված Նորայր (Տ. Սահակ քահանա) Արշակի Ղարիբյանին (ծնվ.` 1984 թվականի դեկտեմբերի 31-ին, Արարատի մարզ, քաղ. Էջմիածին):
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|