Գլխավոր տեղեկություն
Номер
N 867-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.12.2009-08.12.2010)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.06.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.06.2004
Дата вступления в силу
22.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 հունիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2004 թվականի N 867-Ա

 

ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ Դավիթ Գալստյանը կատարելագործվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքի Քովենգարդեն թատրոնի թագավորական բալետային խմբում, ինչպես նաև հաշվի առնելով նրա բացառիկ ընդունակություններն ու բալետային կատարողական արվեստի բնագավառում խոստումնալից ապագան և միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքն ու մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Դավիթ Վիլենի Գալստյանին (ծնված` 1985թ., քաղաք Երևան, Կիևյան 5, բնակարան 17) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2010 թվականի աշնանային զորակոչը:
(Որոշումը փոփ. 07.12.06 N 1738-Ա, 25.12.08 N 1546-Ա, 26.11.09 N 1343-Ա )

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 19
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.12.2010, N 1574-Ա 08.12.2010, N 867-Ա
26.11.2009, N 1343-Ա 01.12.2009, N 867-Ա
25.12.2008, N 1546-Ա 28.12.2008, N 867-Ա
07.12.2006, N 1738-Ա 14.12.2006, N 867-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան