Գլխավոր տեղեկություն
Номер
N 404
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (17.12.2010-07.06.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ.389
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.05.2001
Дата вступления в силу
10.06.2001

040.0404.14.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2001 թվականի N 404
քաղ. Երևան

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ` ՊԵՏԱԿԱՆ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 14-ի N 404 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ` ՊԵՏԱԿԱՆ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները (այսուհետև` հանրակացարանային բնակելի տարածքներ) դրանցում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց սեփականաշնորհելու հետ կապված հարաբերությունները:

2. Հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց սեփականաշնորհվում են դրանցում 3 տարվանից ավելի բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

3. Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են տվյալ հանրակացարանը տնօրինող վերադաս կառավարման մարմին` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա` նրա հետ համատեղ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Դիմումին կից ներկայացվում են իրավասու մարմինների կողմից տրված` անձի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը և զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքում անձի 3 տարվանից ավելի բնակվելու փաստը հաստատող տեղեկանքներ:

Վերադաս կառավարման մարմինը դիմումները և նշված տեղեկանքներն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման մասին միջնորդությունները (նշված տեղեկանքների հետ միասին) անվանական կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը նշված նյութերը քննարկելուց հետո 15-օրյա ժամկետում դրանք սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` համաձայնեցման:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնության դեպքում հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց` մարզերում` մարզպետների, Երևանում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` կնքելով համապատասխան պայմանագիր:

(5-րդ կետը փոփ. 07.05.09 N 487-Ն, լրաց., փոփ. 19.11.09 N 1370-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 19.11.09 N 1370-Ն)