Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 334-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.12.15/32(350) Հոդ.396
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
17.11.2009
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
17.11.2009
Дата вступления в силу
25.12.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 դեկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 05009426

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

17 նոյեմբերի 2009 թ.

թիվ 334-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԵՎ ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ և 47-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2010 թվականի հունվարի 11-ից շրջանառության մեջ դնել հինգ հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման և քսան հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. 1999 թվականի և 2003 թվականի թողարկման հինգ հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները, ինչպես նաև 1999 թվականի և 2007 թվականի թողարկման քսան հազար դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Հաստատել հինգ հազար դրամ և քսան հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամների նմուշները` համաձայն Հավելված 1-ի:

4. Հաստատել հինգ հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` համաձայն Հավելված 2-ի:

5. Հաստատել քսան հազար դրամ անվանական արժեքով 2009 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` համաձայն Հավելված 3-ի:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2009 թ. նոյեմբերի

ք. Երևան

 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թ. նոյեմբերի 17-ի

թիվ 334-Ն որոշմամբ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5.000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԹՂԹԱԴՐԱՄԻ ՆՄՈՒՇԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_532

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 20.000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԹՂԹԱԴՐԱՄԻ ՆՄՈՒՇԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_535

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թ. նոյեմբերի 17-ի

թիվ 334-Ն որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2009 թ. նմուշի 5.000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամի

 

Թղթադրամը տպագրված է սպիտակ գույնի թղթի վրա։ Թղթադրամի չափսերն են՝ 143 x 72 մմ: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Թումանյանի դիմանկարը պատկերող և անվանական արժեքն արտահայտող ջրանիշ: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են՝ կանաչը և դարչնագույնը:

Դիմերես. Թղթադրամի ձախ մասում բաց դարչնագույն ֆոնի վրա մոխրագույն գույնով պատկերված է հայ մեծ գրող, հասարակական քաղաքական գործիչ Հովհաննես Թումանյանի դիմանկարը: Դիմանկարից ձախ սև գույնով ուղղահայաց գրված է «Հովհաննես Թումանյան 1869-1923», իսկ ավելի ձախ ուղղահայաց պատկերված է դարչնագույն զարդանախշ: Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «5000» թիվը, իսկ նրանից ներքև ուղղահայաց, կարմիր գույնով տպված են թղթադրամի սերիան և համարը։ 2009թ. նմուշի թղթադրամի սերիայի տառերն են «ԲԱ»։ Դիմանկարից ձախ, թղթադրամի ներքևի անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «5000» թվի թաքնված պատկերը։ Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ մոխրագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև միկրոտառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը: Նշված բառերից ներքև երկնագույն գույնով տպագրված է ութանկյուն զարդանախշ։ Զարդանախշի մեջ պատկերված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ լրացնում են դարձերեսի նույն ութանկյան մեջ առկա մասնիկներին և կարդացվում են «ՀՀ» տառերը: Դիմանկարից աջ, կանաչ ֆոնի վրա պատկերված են Սանահինի եկեղեցու գրապահոցի կամարները, որի ներքևի մասում սև գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները և «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը։

Թղթադրամի միջնամասի կանաչ գույնի ֆոնով շերտի ներքևի մասում երկու տողով գրված են «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը, որոնց գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ մոխրագույնից շագանակագույնի, ապա կարմրամանուշակագույնի։ Վերջինիս գույնը դիտարկման անկյան փոփոխության դեպքում կարմրամանուշակագույնից փոխվում է կանաչի։

Թղթադրամի սպիտակ գույնի ուղղահայաց դաշտի վերին մասում հորիզոնական, սև գույնով տպագրված է թղթադրամի սերիան և համարը։ Նրանից աջ մուգ շագանակագույնով պատկերված է մեկ թեք գծիկ և երկու կետ։ Սպիտակ շերտի ներքևի մասում փակցված է հոլոգրաֆիկ պատկեր՝ կինեգրամա։ Կինեգրամայի մեջ լույսի անկման անկյան փոփոխության դեպքում կարդացվում են «ԴՐԱՄ» և «5000» գրառումները։ Նշված գրառումների շրջակայքում առկա են շրջանագծերի տեսքով տեղակայված «AMD 5000» տառերը և թվերը: Որպես ֆոն մշտապես երևում է նույն կամարների պատկերը, որն առկա է թղթադրամի դիմերեսին: Կինեգրամայից ներքև կարմրամանուշակագույն և մուգ մոխրագույն գույներով պատկերված է «5000» թիվը, որը մասամբ տպագրված է կինեգրամայի վրա։ «5000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը՝ «2009»։ Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին տպագրված են մարգարտափայլ ներկով հորիզոնական շերտագծեր, որոնք տալիս են վարդագույն և ոսկեգույն նրբերանգների փոփոխության էֆեկտ։ Թղթադրամի աջ եզրին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ։

Դարձերես. Հիմնական մոտիվը ներկայացնում է Լոռվա բնությունը պատկերող Մարտիրոս Սարյանի կտավներից մի դրվագ: Թղթադրամի վերևի մասում, թղթադրամի երկայնքով մուգ կանաչ գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից վերև միկրոտառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը: Թղթադրամի վրա պատկերված նկարի ներքևի մասում երկու տողով մուգ կանաչ գույնով գրված են «ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը։ Նկարից դեպի աջ, ուղղահայաց սյան տեսքով պատկերված է դարչնագույն զարդանախշ։ Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «5000» թիվը: Թղթադրամի ձախ մասում սպիտակադարչնագույն ուղղահայաց դաշտի ներքևի մասում մուգ և բաց կանաչ գույներով պատկերված է «5000» թիվը։ Թղթադրամի աջ և ձախ եզրերին կանաչ գույնով տպագրված են հորիզոնական ալիքաձև գծեր։ Թղթադրամի ձախ եզրին կանաչ գույնով ուղղահայաց գրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը։ Թղթադրամի ձախ եզրին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ։ Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում կարմրամանուշակագույն գույնով, մի քանի շերտով, միկրո/մանրատառաշարով տպագրված են «5000» և «AMD» թիվը և տառերը։

 

 

Հավելված 3

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2009 թ. նոյեմբերի 17-ի

թիվ 334-Ն որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2009 թ. նմուշի 20.000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամի

 

Թղթադրամը տպագրված է սպիտակ գույնի թղթի վրա։ Թղթադրամի չափսերն են՝ 155 x 72 մմ: Թղթադրամը պարունակում է Մարտիրոս Սարյանի դիմանկարը պատկերող և անվանական արժեքն արտահայտող ջրանիշ: Դիմերեսի և դարձերեսի հիմնական գույներն են՝ դեղինը և շագանակագույնը: Թղթադրամը պարունակում է երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և երևում է միայն լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, իսկ մյուսը՝ թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ պատուհանների (կետագծերի), իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 20000» կրկնվող մանրատառաշարը։

Դիմերես.

Թղթադրամի ձախ մասում ուղղահայաց, կարմիր գույնով տպագրված են թղթադրամի սերիան արտահայտող «ԴԱ» տառերը և ութանիշ համարը։ Կարմիր համարանիշից աջ փակցված է ուղղահայաց կինեմագրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Մարտիրոս Սարյանի կիսադեմը դեպի աջ և մի զարդանախշ, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց։ Այս պատկերների միջև երևում են «20000 ԴՐԱՄ» գրառումները և դրամի խորհրդանշանը՝ «Դ»։ Փայլաթիթեղի ողջ մակերեսով առկա է «AMD» մանրատառաշարը, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «ԴՐԱՄ» և «AMD» ապամետաղականացված գրառումները։ Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «20000» թիվը։ Փայլաթիթեղից աջ սև գույնով ուղղահայաց գրված է «Մարտիրոս Սարյան 1880-1972»։ Թղթադրամի մեջտեղում դեղին, նարնջագույն և մանուշակագույն ֆոնի վրա (Մ. Սարյանի նկարներից մեկից մի դրվագ), շագանակագույն գույնով պատկերված է հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի դիմանկարը: Դիմանկարի ներքևի ձախ մասում պատկերված է օվալաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «20000» թվի թաքնված պատկերը։ Թղթադրամի վերին մասում, թղթադրամի երկայնքով մուգ շագանակագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև միկրոտառաշարով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» կրկնվող բառերը և թվերը: Նշված բառերից ներքև նարնջագույն և մանուշակագույն գույներով տպագրված է թափանցիկ պատկերը՝ ութանկյուն զարդանախշի տեսքով։ Զարդանախշի մեջ պատկերված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ լրացնում են դարձերեսին պատկերված ութանկյան մեջ առկա մասնիկներին և կարդացվում են «ՀՀ» տառերը:

Դիմանկարից աջ սև գույնով տպագրված են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունները և «Բանկի նախագահ» և «Ֆինանսների նախարար» բառերը։

Թղթադրամի միջնամասի ներքևի մասում երկու տողով գրված են «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը, որոնց գույնը ձախից դեպի աջ փոխվում է մուգ շագանակագույնից մուգ նարնջագույնի։ Թղթադրամի սպիտակ գույնի ուղղահայաց դաշտի վերին մասում հորիզոնական, սև գույնով տպագրված է թղթադրամի սերիան արտահայտող տառերը՝ «ԴԱ» և ութանիշ համարը։ Նրանից աջ մուգ նարնջագույնով պատկերված է երկու թեք գծիկ և երկու կետ։ Սպիտակ շերտի ներքևի մասում տպագրված է վրձինների և ներկապնակի պատկեր։ Դրանից ներքև տպագրված է «20000» թիվը։ «20000» թվի վերջին զրոյից վերև տպագրված է թողարկման տարեթիվը՝ «2009»։ Թղթադրամի աջ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Թղթադրամի աջ և ձախ եզրերին առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ։ Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում դարչնագույն ներկով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «20000» թիվը և «AMD» տառերը։

Դարձերես.

Թղթադրամի ձախ կողմում մոխրագույն և մանուշակագույն ուղղահայաց դաշտի ներքևի մասում, հորիզոնական գծով բաժանված, մուգ շագանակագույն և նարնջագույն գույներով տպագրված է «20000» թիվը, որի մուգ շագանակագույն (ներքևի) մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը շագանակագույնից մուգ կանաչի և հակառակը։ Թղթադրամի մեջտեղում տպագրված մոտիվը ներկայացնում է Մ. Սարյանի նկարներից մեկից մի դրվագ: Թղթադրամի ձախ մասում առկա են անկանոն դասավորված դեղին գույնի շրջանակներ։ Թղթադրամի վերևի մասում, թղթադրամի երկայնքով մուգ շագանակագույն գույնով գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից վերև միկրոտառաշարով՝ կրկնվող «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» բառերը և թվերը: Թղթադրամի վրա պատկերված նկարի ներքևի մասում մեկ տողով մուգ շագանակագույն գույնով գրված են «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը։ Նկարից դեպի աջ, ուղղահայաց սյան տեսքով պատկերված է դարչնագույն զարդանախշ։ Զարդանախշի վրա, վերին մասում, ուղղահայաց գրված է «20000» թիվը: Թղթադրամի ներքևի աջ և ձախ մասերում նարնջագույն ներկով, մի քանի շերտով, մանրատառաշարով տպագրված են «20000» թիվը և «AMD» տառերը։ Թղթադրամի ձախ եզրի մոտ, ուղղահայաց դիրքով տպագրված են «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: