ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2009 թվականի N 1313-Ա
«ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «ՄՌԼՀ-11» մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի վերակառուցման նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի հաշվին (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում տրամադրել 1,000,000 եվրոյին համարժեք դրամով բյուջետային վարկ` 4 տարի մարման ժամկետով, Լոնդոնյան միջբանկային բորսայում վեցամսյա ԱՄՆ-ի դոլարով դեպոզիտների համար սահմանված տարեկան տոկոսադրույքին գումարած 4 (Լիբոր+4) տոկոսին համարժեք դրույքաչափով, բայց ոչ պակաս տարեկան 12 տոկոսից: Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց` գրավ ընդունել վերակառուցվող մայրուղային ռադիոլոկացիոն համակարգը, «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող բազմադիրքային ռադարային P3D-WS/EVN SW, P3D-WS/GYU SW, վայրէջքային ILS/420DME/415, երկու միավոր կապի ձայնային «Մեգաֆոն-SKPC» համակարգերը և «Աշտարակ» դիսպետչերի ավտոմատացված «Master» աշխատատեղը` իր ծրագրային ապահովմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն տրամադրված վարկի ֆինանսավորման աղբյուրը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներն են:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. նոյեմբերի 25 Երևան |
|