Գլխավոր տեղեկություն
Номер
N 1307-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.2009
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
25.11.2009
Дата вступления в силу
26.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1307-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի 111/11 հասցեում գտնվող հակահրդեհային դեպոյի` 2642,2 քառ. մետր մակերեսով շենքը և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` 0.290441 հեկտար տարածքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` N 2607190, տրված` 26.05.2009 թ.) (այսուհետ` անշարժ գույք) ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 44.861.344 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարով անշարժ գույքը ձեռք բերելու նպատակով ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր.

2) ընկերության հետ կնքվելիք առուվաճառքի պայմանագրում նախատեսել դրույթ, որով վերջինս կպարտավորվի վաճառքից գոյացած գումարն ամբողջությամբ ուղղել Երևանի համայնքային բյուջեի նկատմամբ ունեցած հողի հարկի ու գույքահարկի գծով պարտավորությունների և գույքի վաճառքից առաջացած ավելացված արժեքի հարկի մարմանը, ինչպես նաև պայմանագրում նախատեսել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2009 թ. նոյեմբերի 25

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան