Գլխավոր տեղեկություն
Номер
N 1467-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1532
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2009
Дата вступления в силу
31.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2009 թվականի N 1467-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 633-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշմամբ հաստատված կանոնադրության «II. Նախարարության գործառույթները» բաժնի «Միգրացիայի և փախստականների բնագավառում`» ենթաբաժնի «ա» ենթակետում «մշակումը» բառը փոխարինել «մշակման ապահովումը» բառերով, «գ» ենթակետում «իրականացումը» բառը` «մշակումը» բառով, «դ» ենթակետում «տրամադրումը» բառը` «ծրագրերի իրականացումը» բառերով, «զ» ենթակետում «մշակումը և իրականացումը» բառերը` «մշակմանը և իրականացմանը մասնակցությունը» և «է» ենթակետում «մշակումը և իրականացումը» բառերը` «մշակմանը և իրականացմանն աջակցությունը» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառուցվածքի «2. Առանձնացված ստորաբաժանումներ» բաժինը, իսկ «II. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ» բաժինը լրացնել «Միգրացիոն պետական ծառայություն» տողով.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «գ» և «դ» ենթակետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 23

 Երևան