Գլխավոր տեղեկություն
Номер
N 96-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.02.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.02.2010
Дата вступления в силу
19.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

18 փետրվարի 2010 թվականի N 96-Ա
 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին 2010 թվականի փետրվարի 17-19-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ «Եվրոպական քաղաքացիական ավիացիայի համաժողով» կազմակերպության ավիացիոն անվտանգության հարցերին նվիրված 9-րդ ֆորումին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 18

Երևան