ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2010 թվականի N 40-Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին 2010 թվականի հունվարի 25-27-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ «Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջև կրթության, արվեստի ու մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար:
2. Ա. Աշոտյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Աշոտյանի` Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|