ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2009 թվականի N 1064-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել`
1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Վարդանյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ա. Գևորգյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ |
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Վ. Դանիելյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ֆ. Բաշոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
- համապատասխան ՀՀ մարզպետ | |
Ա. Անտոնյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ - |
Դ. Դանիելյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
- համապատասխան համայնքի (համայնքների) ղեկավար (ղեկավարներ) (համաձայնությամբ) | |
Մ. Մինասյան |
- ՀՀ ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մաթևոսյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ)
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման, արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման նպատակով:
2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարն է:
3. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք:
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համաձայնեցմանը ներկայացված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կամ վերջիններիս նախագծման առաջադրանքների ստացման օրվանից 10-օրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող է գումարվել արտահերթ նիստ:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը:
7. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:
8. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը:
9. Հանձնաժողովի նիստերի օրակարգը հանձնաժողովի անդամներին է փոխանցվում նիստից առնվազն 5 օր առաջ:
10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմը:
11. Հանձնաժողովի նպատակը`
1) Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (այսուհետ` պլանավորման փաստաթղթեր) մշակման գործընթացներին օժանդակելն է.
2) պլանավորման փաստաթղթերի` շահագրգիռ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համաձայնեցման գործառույթների օպտիմալացումն ու արդյունավետության բարձրացումն է.
3) պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու իրագործմանը հասարակայնության մասնակցությանը նպաստելն է:
12. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված և դրանց մշակմանը զուգընթաց` համապատասխան պետական մարմինների կանոնադրական խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը.
2) պլանավորման փաստաթղթերի նախագծման առաջադրանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող պլանավորման փաստաթղթերի նախագծային փաթեթների վերաբերյալ եզրակացություններ նախապատրաստելը.
3) պլանավորման փաստաթղթերի մշակման գործառույթների թափանցիկության ապահովմանը նպաստելը.
4) պլանավորման փաստաթղթերի մշակմանն առնչվող այլ խնդիրներ:
13. Հանձնաժողովի գործառույթներն են`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների առկա և հեռանկարային ծրագրերի ներառման ապահովումը տարածական պլանավորման փաստաթղթերում.
2) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` վերջիններիս բոլոր փուլերի քննարկումներին մասնակցության միջոցով.
3) հաստատման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համաձայնեցման ժամետների կրճատման համար նախապայմանների ստեղծումը:
14. Հանձնաժողովը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:
15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմը:
16. Նիստի արձանագրության մեջ նշվում են նաև`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
17. Հանձնաժողովի քարտուղարը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի արձանագրությունը, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից:
18. Հանձնաժողովի նախագահը`
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
4) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս համապատասխան ցուցումներ.
5) իր իրավասության սահմաններում իրականացնում է հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի անդամը`
1) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր և (կամ) գրավոր կարծիք.
2) կարող է ներկայացնել հանձնաժողովի գործառույթներին առնչվող հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար.
3) մասնակցում է որոշումների ընդունման համար քվեարկությանը:
20. Հանձնաժողովի նիստերում ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ինտերնետային կայքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|