Գլխավոր տեղեկություն
Номер
N 1064-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2009-19.05.2010)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2009
Дата вступления в силу
23.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 2009 թվականի N 1064-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման և արդյունավետության բարձրացման նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել`

1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

 

 

Հավելված N 1
 ՀՀ վարչապետի 2009 թ.
 դեկտեմբերի 22-ի N 1064-Ա
 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Վ. Վարդանյան

- ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Ռ. Ալավերդյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

   

Հ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

   

Ա. Բախշյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

   

Լ. Շահվերդյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ

   

Ս. Գալստյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Վ. Դանիելյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ֆ. Բաշոյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

   
 

- համապատասխան ՀՀ մարզպետ

   

Ա. Անտոնյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ

-

   

Դ. Դանիելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ճանապարհային երթևեկության կազմակերպման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

   
 

- համապատասխան համայնքի (համայնքների) ղեկավար (ղեկավարներ) (համաձայնությամբ)

   

Մ. Մինասյան

- ՀՀ ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ)

   

Ս. Մաթևոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
 ՀՀ վարչապետի 2009 թ.
 դեկտեմբերի 22-ի N 1064-Ա
 որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ)

 ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման, արդյունավետության բարձրացման, դրան առնչվող խնդիրների քննարկման նպատակով:

2. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարն է:

3. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտի մասնագիտական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք:

4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համաձայնեցմանը ներկայացված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կամ վերջիններիս նախագծման առաջադրանքների ստացման օրվանից 10-օրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, կարող է գումարվել արտահերթ նիստ:

5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

7. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

8. Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը:

9. Հանձնաժողովի նիստերի օրակարգը հանձնաժողովի անդամներին է փոխանցվում նիստից առնվազն 5 օր առաջ:

10. Հանձնաժողովի գործավարությունը վարում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմը:

11. Հանձնաժողովի նպատակը`

1) Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (այսուհետ` պլանավորման փաստաթղթեր) մշակման գործընթացներին օժանդակելն է.

2) պլանավորման փաստաթղթերի` շահագրգիռ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համաձայնեցման գործառույթների օպտիմալացումն ու արդյունավետության բարձրացումն է.

3) պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու իրագործմանը հասարակայնության մասնակցությանը նպաստելն է:

12. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) պլանավորման փաստաթղթերի կազմում ներառված և դրանց մշակմանը զուգընթաց` համապատասխան պետական մարմինների կանոնադրական խնդիրներին առնչվող դրույթների վերաբերյալ հանձնաժողովի քննարկմանն առաջարկություններ ներկայացնելը.

2) պլանավորման փաստաթղթերի նախագծման առաջադրանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող պլանավորման փաստաթղթերի նախագծային փաթեթների վերաբերյալ եզրակացություններ նախապատրաստելը.

3) պլանավորման փաստաթղթերի մշակման գործառույթների թափանցիկության ապահովմանը նպաստելը.

4) պլանավորման փաստաթղթերի մշակմանն առնչվող այլ խնդիրներ:

13. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների առկա և հեռանկարային ծրագրերի ներառման ապահովումը տարածական պլանավորման փաստաթղթերում.

2) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ընթացքի համակարգումը` վերջիններիս բոլոր փուլերի քննարկումներին մասնակցության միջոցով.

3) հաստատման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերի և դրանց նախագծման առաջադրանքների համաձայնեցման ժամետների կրճատման համար նախապայմանների ստեղծումը:

14. Հանձնաժողովը բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ:

15. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմը:

16. Նիստի արձանագրության մեջ նշվում են նաև`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:

17. Հանձնաժողովի քարտուղարը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի արձանագրությունը, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից:

18. Հանձնաժողովի նախագահը`

1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.

2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

4) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս համապատասխան ցուցումներ.

5) իր իրավասության սահմաններում իրականացնում է հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի անդամը`

1) հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր և (կամ) գրավոր կարծիք.

2) կարող է ներկայացնել հանձնաժողովի գործառույթներին առնչվող հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար.

3) մասնակցում է որոշումների ընդունման համար քվեարկությանը:

20. Հանձնաժողովի նիստերում ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ինտերնետային կայքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան