Գլխավոր տեղեկություն
Номер
N 918-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.11.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2009
Дата вступления в силу
04.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2009 թվականի N 918-Ա

 

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2009 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից կազմակերպվելիք` վերականգնվող էներգետիկայի հարցերին նվիրված գիտաժողովին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գալստյանի՝ Լոս Անջելես գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հաշվին:

 3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոս Անջելես գործուղման արդյունքների մասին հաշվետություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 3

Երևան