Գլխավոր տեղեկություն
Номер
N 962-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.11.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.11.2009
Дата вступления в силу
20.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2009 թվականի N 962-Ա

 

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՍԱԼՈՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2009 թվականի նոյեմբերի 17-23-ը գործուղել Սալոնիկ (Հունաստանի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Առևտրի և զարգացման սևծովյան բանկի տնօրենների խորհրդի 73-րդ, կառավարիչների խորհրդի 7-րդ (հատուկ) և աուդիտկոմիտեի 36-րդ նիստերին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի՝ Սալոնիկ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Առևտրի և զարգացման սևծովյան բանկի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Արամյանի` Սալոնիկ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին` վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սալոնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. նոյեմբերի 19

Երևան