ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1271-Ա
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը համարել Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի բաղադրիչ և հավանություն տալ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման գնահատման միջոցառումներին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հավանություն տալ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրերին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ, հիմք ընդունելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրերը, համագործակցելով Համաշխարհային բանկի հետ, ձևավորել տեխնիկական առաջադրանք, որի հիման վրա Համաշխարհային բանկի ընթացակարգերին համապատասխան անցկացնել մրցույթ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. նոյեմբերի 16 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1271-Ա որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Գործառույթի անվանումը |
Գնահատմանը ներկայացվող պահանջները |
Ակնկալվող արդյունքը |
Գնահատման պատասխանատու կատարողը (համակատարողները) |
1 |
2 |
3 |
4 |
1. Համակարգչային ծրագրի մշակման և ներդրման գնահատում` ըստ տեխնիկական մասնագրերի | Գնահատումը պետք է ներառի համակարգչային ծրագրի բոլոր մոդուլների մշակումը (այդ թվում` էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնելու առցանց և արտացանց ծրագրերի մշակումը՝ մոդուլ 4), ծրագրի փորձարկումը, տեղակայումը, կոնֆիգուրացումը, շահագործող անձնակազմի ուսուցումը, համապատասխան ձեռնարկների մշակումը, երաշխիքային սպասարկումը: | ըստ տեխնիկական մասնագրերի համակարգչային ծրագրի մշակման և ներդրման ֆինանսական գնահատման վերաբերյալ փաստաթուղթ (հայերեն և անգլերեն) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2. Հիմնական համակարգի հետ տվյալների փոխանակում իրականացնող այլ ծրագրային մոդուլների մշակման և ներդրման գնահատում | ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե-գանձապետարան, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն տվյալների փոխանակմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա կկատարվեն համապատասխան մոդուլների մշակման, ներդրման, փորձարկման, սպասարկման, ուսուցման գնահատում (այդ թվում` նաև ֆինանսական գնահատում): |
յուրաքանչյուր գերատեսչությունում ծրագրային մոդուլների մշակման և ներդրման վերաբերյալ փաստաթուղթ` ըստ գնահատմանը ներկայացվող պահանջների |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն դոնոր կազմակեր- |
3. Համակարգի շահագործումն ապահովող համա- կարգչային տեխնիկայի գնահատում |
Գնահատումը պետք է ներառի` |
համակարգի շահագործումն ապահովող համակարգչային տեխնիկայի ցանկը և ֆինանսական գնահատականը ներկայացնող փաստաթուղթ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե դոնոր կազմակեր- |
4. Համակարգի շահագործման համար անհրաժեշտ լիցենզավորված ծրագրային փաթեթների ձեռքբերման գնահատում | Գնահատումը պետք է ներառի համակարգի շահագործման համար անհրաժեշտ պատրաստի լիցենզավորված ծրագրային փաթեթների ցանկը, ֆինանսական գնահատականը և ձեռքբերման ժամանակացույցը (համակարգչային ծրագրի ներդրման որ փուլում արդեն պետք է տեղակայված լինի համակարգչային տեխնիկան): | լիցենզավորված ծրագրային ապահովման գնահատման վերաբերյալ փաստաթուղթ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե դոնոր կազմակեր- |
5. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող համա- կարգերի շահագործումն ապահովող կապուղիների գնահատում | Գնահատումը պետք է ներառի կապուղիների սխեման, գերատեսչությունների միջև կապուղիների անհրաժեշտ թողունակությունը (առաջնային և պահուստային), գործող կապուղիների գնահատականը, կառուցվելիք կապուղիների ներդրմանը ներկայացվող այլ պահանջներ և անհրաժեշտ ֆինանսական միջոցները, այդ թվում` ● եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի կապուղիների և ● կենսաթոշակային բարեփոխումների ամբողջ գործընթացն ապահովող լրացուցիչ կապուղիների (օրինակ` ՍԱՊԾ և ՏԲ կապուղիներ): |
համակարգի շահագործումն ապահովող կապուղիների տեխնիկական և ֆինանսական գնահատականը ներկայացնող փաստաթուղթ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե դոնոր կազմակեր-պություններ |
6. Ենթակառուցվածքի և հիմնական համակարգի սպասարկման գնահատում | Գնահատումը պետք է ներառի եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի սպասարկմանը, լիցենզավորված ծրագրային փաթեթների սպասարկմանը և համակարգի առանձին բաղադրիչների (ենթակառուցվածքի) սպասարկմանը ներկայացվող պահանջները, շրջանակները, ժամկետները, ինչպես նաև ֆինանսական գնահատականը (բոլոր գերատեսչություններում): | ենթակառուցվածքի և հիմնական համակարգի սպասարկման գնահատման վերաբերյալ փաստաթուղթ` ըստ գնահատմանը ներկայացվող պահանջների |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա դոնոր կազմակեր- |
7. Եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվու- թյունները ներկայացնելու համակարգչային ծրագրի և առկա հաշվապահական ծրագրերի ինտեգրման գնահատում | Հայաստանի Հանրապետությանում հաշվապահական ծրագրեր մշակող կազմակերպությունների հետ հստակեցնել եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնելու համակարգչային ծրագրի և առկա հաշվապահական ծրագրերի ինտեգրման հնարավորությունները (տեխնիկական, ներդրման, սպասարկման, գինը, ժամկետները)` ըստ մշակված հաշվետվության ձևի: | եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնելու համակարգչային ծրագիրն առկա հաշվապահական ծրագրերին ինտեգրելու վերաբերյալ փաստաթուղթ` ըստ մշակմանը ներկայացվող պահանջների` համապատասխան միջոցառումների ցանկով և ֆինանսական գնահատականով |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
8. Պետական կենսաթոշակային ապահովության տվյալների նոր շտեմարանի ստեղծման գնահատում | ՍԱՊԾ-ում պետական կենսաթոշակային ապահովության տվյալների նոր շտեմարանի տեխնիկական առաջադրանքի մշակման և տեխնիկական առաջադրանքի համաձայն շտեմարանի ստեղծման ֆինանսական գնահատում | շտեմարանի տեխնիկական առաջադրանքի մշակման (այդ թվում` տեխնիկական առաջադրանքի մշակմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ փաստաթուղթ) և շտեմարանի ստեղծման գնահատման վերաբերյալ փաստաթուղթ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն դոնոր կազմակեր- |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.07.2011, N 983-Ա | 23.07.2011, N 1271-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|