Գլխավոր տեղեկություն
Номер
N 1271-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.11.2009-23.07.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.10.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2009
Дата вступления в силу
17.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1271-Ա

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը համարել Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման վարկային ծրագրի բաղադրիչ և հավանություն տալ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման գնահատման միջոցառումներին` համաձայն N 1 հավելվածի:

2. Հավանություն տալ եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրերին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ, հիմք ընդունելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի տեխնիկական մասնագրերը, համագործակցելով Համաշխարհային բանկի հետ, ձևավորել տեխնիկական առաջադրանք, որի հիման վրա Համաշխարհային բանկի ընթացակարգերին համապատասխան անցկացնել մրցույթ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. նոյեմբերի 16

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1271-Ա որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Գործառույթի անվանումը

Գնահատմանը ներկայացվող պահանջները

Ակնկալվող արդյունքը

Գնահատման պատասխանատու կատարողը (համակատարողները)

1

2

3

4

1. Համակարգչային ծրագրի մշակման և ներդրման գնահատում` ըստ տեխնիկական մասնագրերի Գնահատումը պետք է ներառի համակարգչային ծրագրի բոլոր մոդուլների մշակումը (այդ թվում` էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնելու առցանց և արտացանց ծրագրերի մշակումը՝ մոդուլ 4), ծրագրի փորձարկումը, տեղակայումը, կոնֆիգուրացումը, շահագործող անձնակազմի ուսուցումը, համապատասխան ձեռնարկների մշակումը, երաշխիքային սպասարկումը: ըստ տեխնիկական մասնագրերի համակարգչային ծրագրի մշակման և ներդրման ֆինանսական գնահատման վերաբերյալ փաստաթուղթ (հայերեն և անգլերեն)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

դոնոր կազմակեր-պություններ

2. Հիմնական համակարգի հետ տվյալների փոխանակում իրականացնող այլ ծրագրային մոդուլների մշակման և ներդրման գնահատում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե-գանձապետարան, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն տվյալների փոխանակմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա կկատարվեն համապատասխան մոդուլների մշակման, ներդրման, փորձարկման, սպասարկման, ուսուցման գնահատում (այդ թվում` նաև ֆինանսական գնահատում):
յուրաքանչյուր գերատեսչությունում ծրագրային մոդուլների մշակման և ներդրման վերաբերյալ փաստաթուղթ` ըստ գնահատմանը ներկայացվող պահանջների

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

դոնոր կազմակեր-
պություններ

3. Համակարգի շահագործումն ապահովող համա- կարգչային տեխնիկայի գնահատում

Գնահատումը պետք է ներառի` 
եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի անխափան շահագործման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկային ներկայացվող նվազագույն պահանջները, անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ցանկը և ֆինանսական գնահատականը, 
եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի անխափան շահագործման համար ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսչություններում անհրաժեշտ նոր համակարգչային տեխնիկային ներկայացվող նվազագույն պահանջները, ցանկը և ֆինանսական գնահատականը՝ հիմնված առկա վիճակի վերլուծության վրա,
հիմնական համակարգի հետ տվյալների փոխանակում իրականացնող այլ ծրագրային մոդուլների շահագործման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկային ներկայացվող նվազագույն պահանջները, անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ցանկը և ֆինանսական գնահատականը:

համակարգի շահագործումն ապահովող համակարգչային տեխնիկայի ցանկը և ֆինանսական գնահատականը ներկայացնող փաստաթուղթ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

դոնոր կազմակեր-
պություններ

4. Համակարգի շահագործման համար անհրաժեշտ լիցենզավորված ծրագրային փաթեթների ձեռքբերման գնահատում Գնահատումը պետք է ներառի համակարգի շահագործման համար անհրաժեշտ պատրաստի լիցենզավորված ծրագրային փաթեթների ցանկը, ֆինանսական գնահատականը և ձեռքբերման ժամանակացույցը (համակարգչային ծրագրի ներդրման որ փուլում արդեն պետք է տեղակայված լինի համակարգչային տեխնիկան): լիցենզավորված ծրագրային ապահովման գնահատման վերաբերյալ փաստաթուղթ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

դոնոր կազմակեր-
պություններ

5. Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող համա- կարգերի շահագործումն ապահովող կապուղիների գնահատում Գնահատումը պետք է ներառի կապուղիների սխեման, գերատեսչությունների միջև կապուղիների անհրաժեշտ թողունակությունը (առաջնային և պահուստային), գործող կապուղիների գնահատականը, կառուցվելիք կապուղիների ներդրմանը ներկայացվող այլ պահանջներ և անհրաժեշտ ֆինանսական միջոցները, այդ թվում`

եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի կապուղիների և
կենսաթոշակային բարեփոխումների ամբողջ գործընթացն ապահովող լրացուցիչ կապուղիների (օրինակ` ՍԱՊԾ և ՏԲ կապուղիներ):
համակարգի շահագործումն ապահովող կապուղիների տեխնիկական և ֆինանսական գնահատականը ներկայացնող փաստաթուղթ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

դոնոր կազմակեր-պություններ

6. Ենթակառուցվածքի և հիմնական համակարգի սպասարկման գնահատում Գնահատումը պետք է ներառի եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի համակարգչային ծրագրի սպասարկմանը, լիցենզավորված ծրագրային փաթեթների սպասարկմանը և համակարգի առանձին բաղադրիչների (ենթակառուցվածքի) սպասարկմանը ներկայացվող պահանջները, շրջանակները, ժամկետները, ինչպես նաև ֆինանսական գնահատականը (բոլոր գերատեսչություններում): ենթակառուցվածքի և հիմնական համակարգի սպասարկման գնահատման վերաբերյալ փաստաթուղթ` ըստ գնահատմանը ներկայացվող պահանջների

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա

դոնոր կազմակեր-
պություններ

7. Եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվու- թյունները ներկայացնելու համակարգչային ծրագրի և առկա հաշվապահական ծրագրերի ինտեգրման գնահատում Հայաստանի Հանրապետությանում հաշվապահական ծրագրեր մշակող կազմակերպությունների հետ հստակեցնել եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնելու համակարգչային ծրագրի և առկա հաշվապահական ծրագրերի ինտեգրման հնարավորությունները (տեխնիկական, ներդրման, սպասարկման, գինը, ժամկետները)` ըստ մշակված հաշվետվության ձևի: եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունները ներկայացնելու համակարգչային ծրագիրն առկա հաշվապահական ծրագրերին ինտեգրելու վերաբերյալ փաստաթուղթ` ըստ մշակմանը ներկայացվող պահանջների` համապատասխան միջոցառումների ցանկով և ֆինանսական գնահատականով

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

8. Պետական կենսաթոշակային ապահովության տվյալների նոր շտեմարանի ստեղծման գնահատում ՍԱՊԾ-ում պետական կենսաթոշակային ապահովության տվյալների նոր շտեմարանի տեխնիկական առաջադրանքի մշակման և տեխնիկական առաջադրանքի համաձայն շտեմարանի ստեղծման ֆինանսական գնահատում շտեմարանի տեխնիկական առաջադրանքի մշակման (այդ թվում` տեխնիկական առաջադրանքի մշակմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ փաստաթուղթ) և շտեմարանի ստեղծման գնահատման վերաբերյալ փաստաթուղթ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

դոնոր կազմակեր-
պություններ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հոկտեմբերի 29-ի N 1271-Ա որոշման

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳՐԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան