ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2009 թվականի N 1518-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 706-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) III բաժնի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում և 4-րդ ենթակետի «գ» պարբերությունում «մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.
2) III բաժնի 7-րդ կետի 4-րդ ենթակետի «ի» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ի. սուբսիդավորման ենթակա տոկոսավճարը չունի նվազագույն շեմ,».
3) III բաժնի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.
«8) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ավարտը՝
ա. համապատասխանում է այն ժամկետին, որը նախատեսված է սուբսիդավորման ենթակա վարկային պայմանագրով,
բ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է եռակողմ պայմանագրի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, վարկային կազմակերպություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձ) հիման վրա,
գ. եռակողմ պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ,
դ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պայմանագրերի հիման վրա գնահատում է սուբսիդավորման գումարի տարեկան պահանջարկը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,
ե. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդավորման գումարը, անհրաժեշտության դեպքում` ըստ տարիների, առաջարկում է ներառել միջնաժամկետ ծախսային ծրագրերում և բյուջետային ծախսերի հայտի ձևով յուրաքանչյուր տարի ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|