Գլխավոր տեղեկություն
Номер
N 1714-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.11.2009-27.06.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.77
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.11.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2003
Дата вступления в силу
22.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.02.2024

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
27 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


  27 նոյեմբերի 2003 թվականի N 1714-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության ԵՎ ապօրինի շրջանառության կանխարգելման ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 13.05.04 N 725-Ն, 06.11.09 N 1261-Ն)

 

Ղեկավարվելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջներով ու Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեությունը համակարգելու, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ. 06.11.09 N 1261-Ն) 

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ղեկավարությամբ` հանձնաժողովի կազմում ընդգրկելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության կանոնակարգման ու ապօրինի շրջանառության կանխարգելման ոլորտն սպասարկող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալին (համաձայնությամբ), Երևանի քաղաքապետի տեղակալին (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության ներկայացուցչին:

(1-ին կետը փոփ. 13.05.04 N 725-Ն, փոփ., լրաց. 06.11.09 N 1261-Ն) 

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

ա) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 06.11.09 N 1261-Ն) 

գ) (ենթակետն ուժը կորցրել է 06.11.09 N 1261-Ն)  

(2-րդ կետը փոփ. 06.11.09 N 1261-Ն) 

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի պետական միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 76 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 25
ք. Երևան