Գլխավոր տեղեկություն
Номер
N 1252-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2009-18.02.2010)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.2009
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.11.2009
Дата вступления в силу
12.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1252-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին 2002 թվականի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրված փոխըմբռնման հուշագրի 8-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տարածքի վարձակալության համար 2008 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածի և 2009 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 11797028 դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված վճարումները կատարել Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի և վարձատուի միջև կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2009 թ. նոյեմբերի 11
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2009, N 1526-Ն 18.02.2010, N 1252-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան