Գլխավոր տեղեկություն
Номер
N 924-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1281
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.11.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2009
Дата вступления в силу
19.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2009 թվականի N 924-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերից հանել՝

ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 32».

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 42».

գ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 89».

դ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 132» տողերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. նոյեմբերի 3

Երևան