Գլխավոր տեղեկություն
Номер
N 674
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.11.2009-16.06.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.468
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.06.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.06.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.06.2002
Дата вступления в силу
19.06.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հունիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հունիսի 2002 թվականի N 674
քաղ. Երևան

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և պետական տուրքի հաշվարկման ու վճարման (գանձման) արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզավորող լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա համար մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում տեղեկություններ`

ա) սույն որոշմանը կից N 1 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում իրենց կողմից տրված լիցենզիաների մասին,

բ) սույն որոշմանը կից N 2 ձևով` գործող լիցենզիաների մասով հաշվետու ամսվա ընթացքում գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման մասին:

(1-ին կետը փոփ. 22.01.09 N 78-Ն, խմբ. 29.10.09 N 1248-Ն)

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկությունները սույն որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե։

(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն, 29.10.09 N 1248-Ն)

3. Լիազոր մարմինները սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում փաստաթղթային տեսքով և էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)։

(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն, 29.10.09 N 1248-Ն)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 29.10.09 N 1248-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման 1-ին կետի «ե» ենթակետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

Ձև N 1

 

 Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


20_թ._________________________ամսվա համար

___________________________________________

(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)

 

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը 

 

NN ը/կ

Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ

Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ

Ծանոթա-գրություն

Իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում)

Հարկ վճարողի հաշվառման

համարը
(ՀՎՀՀ)

Իրավաբանական անձի գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ բնակության) վայրը

Գործունեության իրականացման վայրի հասցեն

Սերիան

Համարը

Գործունեության տեսակը

Տրամադրման ամսաթիվը

Գործողության ժամկետի

ավարտը

Լիցենզիան ստանալու համար պետական տուրքի վճարման ամսաթիվը

 1.

2. 

3.

 4. 

 5.

6. 

 7.

 8.

9. 

10. 

11. 

12. 

                       
                       
                       
                       
                       
                       

 

Կատարող

 ______________________________________ 
    (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

        

Հեռախոսահամարը

 ______________________________________

Ստորաբաժանման ղեկավար

 ______________________________________ 
    (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 

(Ձևը լրաց. 02.12.04 N 1852-Ն, խմբ. 29.10.09 N 1248-Ն)

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


20_թ. _________________________ ամսվա համար

___________________________________________

(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)

 

Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)

Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը 

 

NN ը/կ

Տեղեկություններ լիցենզավորված անձանց վերաբերյալ

Տեղեկություններ լիցենզիաների վերաբերյալ

Տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման մասին

Տեղեկություններ գործունեու-թյան իրականացման վայրի փոփոխության մասին

Տեղեկու-թյուններ լիցենզիայի գործո-ղության ժամկետի երկարա-ձգման մասին

Տեղեկություններ լիցենզիայի գործողության կասեցման մասին

Տեղեկու-թյուններ լիցենզիայի գործողու-թյան դա-դարեցման մասին

Ծանոթա-գրություն

Իրավաբա-
նական անձի անվանումը, կազմա-կերպական- իրավական ձևը, անհատ ձեռնարկա-տիրոջ անունը, ազգա-նունը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, սոցիալական ապա-հովության քարտի համարը (առկայության դեպքում)

Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ)

սերիան

համարը

գործունեության տեսակը

որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

լիցենզիայի գրանցված փոփոխությունը

որոշման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը

գործունեության իրականացման նոր վայրը

երկարա-ձգված ժամանակա-հատվածի ավարտման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

կասեցման մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

կասեցումը հանելու մասին որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

գործո-ղության դադա-րեցման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

 10

 11

 12

 13

 14

 15

                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             

 

Կատարող

 ______________________________________ 
    (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

        

Հեռախոսահամարը

 ______________________________________

Ստորաբաժանման ղեկավար

 ______________________________________ 
    (պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

(Ձևը լրաց. 02.12.04 N 1852-Ն, խմբ. 29.10.09 N 1248-Ն)