Գլխավոր տեղեկություն
Номер
N 1267-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.11.18/57(723) Հոդ.1279
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.2009
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.11.2009
Дата вступления в силу
19.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2009 թվականի N 1267-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 969-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 16 230.200 հազ. դրամ՝ Հ-37 Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11 կմ-ում սողանքային հատվածի նոր ծրագծով ավտոճանապարհի ճանապարհամերձ գոտում գտնվող հողամասերի համար` 9424.09 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), համայնքին պատկանող ջրավազանի համար` 5826.11 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամա-շնորհներ համայնքներին» հոդվածով) իրացման և անշարժ գույքի գնահատման համար` 980.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)` համաձայն N 8 հավելվածի.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 8 հավելվածով` համաձայն հավելվածի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2009 թ. նոյեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

 նոյեմբերի 6-ի N 1267-Ն որոշման

 

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2009 թվականի

 օգոստոսի 20-ի N 969-Ն որոշման

 

Հ-37 ԱՅԳԵՀՈՎԻՏ-ՎԱԶԱՇԵՆ-ՊԱՌԱՎԱՔԱՐ-ԱՅԳԵՊԱՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ 11 ԿՄ-ՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՆՈՐ ԾՐԱԳԾՈՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՎԱԶԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

1

2

3

4

NN
ը/կ

Փոխհատուցում ստացողը

Փոխհատուցվող օբյեկտի անվանումը

Ընդամենը փոխհատուցվող գումարի չափը

Ա. Իրացվող հողամասեր, այդ թվում`

1.

Գաբրիելյան Հրաչիկ

տնամերձ

544.0

2.

Ավագյան Սահակ

տնամերձ

598.400

3.

Խաչատրյան Սաշիկ

տնամերձ

524.250

4.

Ստեփանյան Դերենիկ

տնամերձ

2 016.300

5.

Ավալյան Միշա

տնամերձ

633.460

6.

Ստեփանյան Սերոժ

տնամերձ

 158.40

7.

Շաղբաթյան Արտակ

տնամերձ

776.80

8.

Գևոգյան Երվանդ

տնամերձ

454.080

9

Ասիլյան Աշոտ

տնամերձ

2 956.800

10.

Վազաշեն համայնք

համայնքի վարչական սահմաններում գտնվող բնակավայրերի կատեգորիայի հողեր

761.600

Բ. Իրացվող ինժեներական կառույց

1.

Վազաշեն համայնք

համայնքին պատկանող ջրավազան

5 826.110

Գ. Անշարժ գույքի գնահատում

1.

Անշարժ գույքի գնահատման աշխատանքներ

 980.000

 ԸՆԴԱՄԵՆԸ

16 230.200

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան