Գլխավոր տեղեկություն
Номер
N 18-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (01.01.2011-19.12.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2010.01.27/4(738) Հոդ.22
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.01.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.01.2010
Дата вступления в силу
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2010 թվականի N 18-Ն

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունվարի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունվարի 14-ի N 18-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են նորմատիվ իրավական ակտերի նախագծերի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման նպատակը, մեթոդաբանությունը և գործընթացը:

2. Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման նպատակն է նախանշել տվյալ նախագծի`

1) կիրարկման արդյունքում սոցիալական պաշտպանության ոլորտում իրավիճակի բնութագրիչների քանակական և որակական հնարավոր փոփոխությունները.

2) արդյունավետության աստիճանը.

3) հետագա լրամշակման անհրաժեշտությունը:

3. Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագծի կարգավորման ազդեցության գնահատման գործընթացը նախատեսում է հետևյալ քայլերը`

1) սահմանվում են սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչները և դրանց ինդիկատորները, որոնք իրենց բնույթով լինում են`

ա. ռազմավարական (ոլորտում վարվող քաղաքականության) ազդեցության,

բ. շահառուների վրա ազդեցության.

2) նախանշվում են նախագծի որակական և քանակական հնարավոր ազդեցությունները սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների և ինդիկատորների վրա.

3) գնահատվում են սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի որակական և քանակական ազդեցությունները:

4. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նշված բնութագրիչները և դրանց ինդիկատորները հաստատվում են սոցիալական պաշտպանության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:

5. Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման ժամանակ կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) իրավիճակի բնութագրիչներ` սոցիալական պաշտպանության ոլորտի կամ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակը բնութագրող քանակական կամ որակական ցուցանիշներ` համաձայն N 1 ձևի.

2) նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների կարգավորման ազդեցության գնահատման գործակից (ԵԱԳ)` սույն կարգով սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկվող գործակից.

3) նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման ազդեցության գնահատման գործակից (ՈԱԳ)` սույն կարգով սահմանված մեթոդաբանությամբ հաշվարկվող գործակից:

6. Սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի որակական հնարավոր ազդեցության տեսակներն են`

1) դրական.

2) բացասական.

3) չեզոք ազդեցություններ:

7. Դրական կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք կհանգեցնեն սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական խնդիրների և շահառուների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ միանշանակ դրական (բարենպաստ) փոփոխության:

8. Բացասական կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք կարող են հանգեցնել սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական խնդիրների և շահառուների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ բացասական (ոչ բարենպաստ) փոփոխության:

9. Չեզոք կոչվում են նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք չեն ազդում սոցիալական պաշտպանության ոլորտի ռազմավարական խնդիրների և շահառուների հիմնախնդիրների լուծման վրա:

10. Սոցիալական պաշտպանության ոլորտի նախագծի քանակական հնարավոր ազդեցության տեսակներն են`

1) առաջին աստիճան.

2) երկրորդ աստիճան:

11. Առաջին աստիճանին են դասվում նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք հանգեցնում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների անմիջական պատճառ-հետևանքային գործոններով պայմանավորված փոփոխության:

12. Երկրորդ աստիճանին են դասվում նախագծի այն հնարավոր ազդեցությունները, որոնք հանգեցնում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների փոփոխությանը` պայմանավորված միջնորդավորված ազդեցությամբ:

13. Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ նրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի կարգավորման ազդեցության գնահատման համար որոշվում են սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչների վրա նախագծի որակական և քանակական հնարավոր ազդեցությունները:

14. Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ դրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի ազդեցության գնահատման գործակիցը (ՈԱԳ կամ ԵԱԳ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով` ելնելով N 1 ձևում նշված իրավիճակի բնութագրիչների քանական և որակական գնահատման գործակիցների արժեքներից`

 

ՈԱԳ = (SUM(Kix Pi))/n

 ԵԱԳ = (SUM(Ki x Pi))/m

 

որտեղ` ՈԱԳ-ն սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի ազդեցության գնահատման գործակիցն է, Ki,-ը որակական, Pi -ն քանակական գործակիցների արժեքներն են, n-ը սոցիալական պաշտպանության ոլորտում ներառված և գնահատված իրավիճակի բնութագրիչների ընդհանուր թիվն է, m-ը սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտի համար գնահատված իրավիճակի բնութագրիչների ընդհանուր թիվն է:

15. Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ նրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի հնարավոր ազդեցությունը գնահատվում է հետևյալ սկզբունքներով`

1) եթե ՈԱԳ-ն կամ ԵԱԳ -ն գտնվում է 1-5 (5-ը գործակիցների հնարավոր մեծագույն արժեքն է) արժեքների միջակայքում, ապա տվյալ նախագիծն ունի բարենպաստ ազդեցություն և այն հետագա լրամշակման կարիք չունի.

2) եթե ՈԱԳ-ն կամ ԵԱԳ-ն գտնվում է -1-ից 1 արժեքների միջակայքում, ապա նախագիծն ունի չեզոք ազդեցություն.

3) եթե ՈԱԳ-ն կամ ԵԱԳ-ն գտնվում է -1-ից -5 (- 5-ը գործակիցների հնարավոր փոքրագույն արժեքն է) միջակայքում, ապա նախագիծն ունի բացասական ազդեցություն և այն ենթակա է լրամշակման:

16. Եթե, ելնելով նախագծի բնույթից, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչի համար հնարավոր է եղել սահմանել միայն որակական բնութագրիչը, ապա նրան համապատասխան քանակական ցուցանիշի թվային արժեքն ընդունվում է հավասար 1-ի:

17. Եթե, ելնելով նախագծի բնույթից, սոցիալական պաշտպանության ոլորտի իրավիճակի բնութագրիչի համար հնարավոր է եղել սահմանել միայն քանակական ցուցանիշները, ապա նրան համապատասխան որակական ցուցանիշի թվային արժեքն ընդունվում է հավասար 0,5-ի:

18. Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտի կարգավորման ազդեցության գնահատման իրականացման արդյունքում կազմվում է ամփոփաթերթ` համաձայն N 2 ձևի:

19. Սոցիալական պաշտպանության ոլորտի նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետևանքները գնահատելու ժամանակացույցը կազմվում է համաձայն N 3 ձևի:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԵՎ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Ակտի որակական ազդեցությունների գործակցի (Ki) արժեքները

Ակտի քանակական ազդեցությունների գործակցի (Pi) արժեքները

դրական

 բացասական

չեզոք

առաջին

երկրորդ

+ 1

- 1

0

5

2

Ձև N 2

 

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

Սոցիալական պաշտպանության ենթաոլորտների անվանումները

Սոցիալական պաշտպանության ոլորտի կամ նրա առանձին ենթաոլորտների վրա նախագծի ունեցած ազդեցության գնահատման գործակիցների (ՈԱԳ կամ ԵԱԳ) արժեքները

Ռազմավարական ազդեցություն

Շահառուների վրա ունեցած ազդեցություն

ԵԱԳ - ի արժեքը

ԵԱԳ - ի արժեքը

Ենթաոլորտ 1

   

Ենթաոլորտ 2

   

………..

   

Ենթաոլորտ N

   
 

Ռազմավարական ազդեցության ամփոփ գնահատականը

Շահառուների վրա ունեցած ազդեցության ամփոփ գնահատականը

 

ՈԱԳ-ի արժեքը

ՈԱԳ-ի արժեքը

Սոցիալական պաշտպանության ոլորտի վրա նախագծի կարգավորման ազդեցությունը

   

Ընդհանուր եզրակացություն(ընդգծել)

Ռազմավարական ազդեցության կարգավորման տեսանկյունից նախագիծը`
1. ենթակա է լրամշակման
2. ենթակա չէ լրամշակման
3. բնագավառի վրա չունի ռազմավարական ազդե-ցություն

Շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից նախագիծը`
1. ենթակա է լրամշակման
2. ենթակա չէ լրամշակման
3. բնագավառի շահառուների վրա չունի կարգավորման ազդեցություն

Գնահատողի լրացուցիչ կարծիքը և հիմնա­վորումը (լրացվում է ըստ անհրաժեշտության)

 

Գնահատող փորձագետ

_____________________________________________________

_____________________________________________________

(աշխատանքի վայրը, զբաղեցրած պաշտոնը)

 _______________

 _____________

 (անունը, ազգանունը, հայրանունը)

 (ստորագրությունը)

  

Ձև N 3

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

 —————————————————————— կիրարկման արդյունքում

   (իրավական ակտի անվանումը)
 

 

կանխատեսվող հետևանքները գնահատելու

NN
ը/կ

Գնահատման
առարկան

Գնահատման չափորոշիչը

Գնահատման ժամկետը

Այլ տեղեկություններ