Գլխավոր տեղեկություն
Номер
N 35-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.01.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.01.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.01.2010
Дата вступления в силу
26.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունվարի 2010 թվականի N 35-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2013 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում`

1) Մասիս Արթուրի Ոսկանյանին (ծնվ.` 1990 թվականի հուլիսի 11-ին, ֆուտբոլիստ).

2) Ալբերտ Ալբերտի Հովագիմյանին (ծնվ.` 1991 թվականի սեպտեմբերի 16-ին, ֆուտբոլիստ).

3) Կարեն Սարգսի Իսրայելյանին (ծնվ.` 1992 թվականի մարտի 26-ին, ֆուտբոլիստ):

2. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2010 թվականի մարտի 26-ին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունվարի 25
Երևան