Գլխավոր տեղեկություն
Номер
N 88-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.11.16/30(348) Հոդ.371
Принят
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Дата принятия
20.10.2009
Подписан
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
20.10.2009
Дата вступления в силу
26.11.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60609384

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

N 88-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում և հանձնաժողովի աշխատակազմում գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 4-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1. կարգի 2-րդ կետի «ընդհանուր բաժինը» բառերը փոխարինել «իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժինը» բառերով,

2. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 կետով.

«6.1. Հանձնաժողովում կամ աշխատակազմում դիմումները, փաստաթղթերը կարող են ստացվել նաև հանձնաժողովի վարչական շենքում տեղադրված դիմումների արկղի միջոցով` ոչ աշխատանքային օրերին, իսկ աշխատանքային օրերին` ժամը 18.00-ից հետո: Դիմումների արկղի միջոցով ստացված թղթակցությունը գրանցվում է դրան հաջորդող աշխատանքային oրը:»,

3. կարգի 18-րդ կետի «` հանձնաժողովի նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին՝ բաժնի առաջին կարգի մասնագետը, հանձնաժողովի անդամներին և աշխատակազմի ղեկավարին բաժնի առաջատար մասնագետը» բառերը փոխարինել «բաժնի գլխավոր մասնագետը» բառերով, իսկ «ընդհանուր բաժնից» բառերը` «բաժնից» բառով,

4. կարգի 28-րդ կետի «իրավաբանական և ընդհանուր բաժնի պետերը» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և հանձնաժողովի մամուլի քարտուղարը» բառերով,

5. կարգի 29-րդ և 33-րդ կետերում հանել «ընդհանուր» բառերը,

6. կարգի «V բաժնի» 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ 06»

«7. Հանձնաժողովի մամուլի քարտուղար 07:»,

7. կարգի թիվ 1 հավելվածի «ընդհանուր բաժնում» բառերը փոխարինել «իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնում» բառերով,

8. կարգի թիվ 2 հավելվածի «ընդհանուր բաժնում» և «ընդհանուր բաժնի» բառերը համապատասխանաբար փոխարինել «իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնում» և «իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնի» բառերով:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան