ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հոկտեմբերի 2009 թվականի N 1226-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության արդյունքների գնահատման նպատակով խորհրդատվական ծառայություն ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 14,450.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի սահմաններում ծառայությունը ձեռք է բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի համաձայն:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարի սահմաններում «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի հետ կնքել համապատասխան պայմանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության գնահատականների (GS Index) և Բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների հնարավորությունը` շահագրգիռ կողմերի գնահատականներով (ES Index) հետազոտություններ անցկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|