Գլխավոր տեղեկություն
Номер
N 1236-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.11.11/56(722) Հոդ.1246
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.10.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.11.2009
Дата вступления в силу
12.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2009 թվականի N 1236-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական բաժնեմասի դիմաց հաշվարկված շահութաբաժնի պարտավորությունն իրական զուտ շահույթին համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքի օտարումից առաջացած և շահութահարկի գծով նվազեցումից հետո 80 964.0 հազ. դրամ զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացող շահութաբաժնի պարտավորությունը (16 192.8 հազ. դրամ) մարել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը` եռամսյա հավասարաչափ համամասնությամբ:

2. Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում որևէ տարվա` «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական արդյունքներով առաջացած վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով սահմանվող` տվյալ տարվա համամասնությամբ նախատեսված պարտավորությունների մարման համար:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել ընկերության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժնի չափը հաստատելու մասին որոշման ընդունումը.

2) ընդհանուր ժողովի որոշման ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովի որոշման մասին արձանագրության քաղվածքի ներկայացնելը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. նոյեմբերի 3

Երևան