ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2009 թվականի N 1148-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՇԱՄԲ ԲԻԶՆԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՐԺԵՔՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում, 2009 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը ներառյալ, ներմուծվելիք 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2012 թվականի սեպտեմբերի 10-ը:
2. Հավանություն տալ «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված ապրանքների արժեքները նախնական են և կարող են փոփոխվել:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1148-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՇԱՄԲ ԲԻԶՆԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
Անվանումը |
Չափի միավորը (հատ) |
Քանակը |
Արժեքը (դրամ) |
Ներմուծման ժամկետը | |
տարի |
կիսամյակ (եռամսյակ) | |||||
1. |
Պտուտաթևային լվացող սարք (Вентиляторная моечная машина) |
1 |
6339300 |
2009 թ. |
II կիսամյակ | |
2. |
Ստուգման տրանսպորտյոր (Инспекционный транспортер) |
1 |
1683000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
3. |
Էլևատոր (Элеватор) |
1 |
2534700 |
2009 թ. |
II կիսամյակ | |
4. |
Աղաց` ունիվերսալ (Дробилка „Универсальная”) |
1 |
7522500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
5. |
Շնեկային խառնիչ (Шнековый шпаритель на раме) |
1 |
11449500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
6. |
Շնեկային պոմպ (Насос шнеквинтовой) |
1 |
1734000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
7. |
Հելիկոիդալ պոմպ (Насос геликоидальный) |
1 |
1876800 |
2009 թ. |
II կիսամյակ | |
8. |
Կոճահեռացման սարք (Косточкоотделяющяя машина) |
1 |
15500000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
9. |
Խառնիչ մեքենա |
1 |
5231500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
10. |
Շնեկային տեղափոխիչ (Шнековый транспортер) |
1 |
1810500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
11. |
Չան` բուֆերային (Буферный резервуар) |
1 |
535500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
12. |
Պոմպ` թևային (Винтовый насос) |
1 |
1606500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
13. |
Էլեկտրակառավարման վահանակ (щит управления) |
1 |
4335000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
14. |
Կուտակման չան (Накопительный резервуар) |
1 |
2754000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
15. |
Պոմպ` թևային (Винтовый насос) |
1 |
1606500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
16. |
Վակուումային ապարատ (Вакуум аппарат) |
2 |
40723500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
17. |
Բուֆերային վաննա (Буферная ванна) |
1 |
1463700 |
2009 թ. |
II կիսամյակ | |
18. |
Պոմպ` թևային (Винтовый насос) |
1 |
1315800 |
2009 թ. |
II կիսամյակ | |
19. |
Էլեկտրակառավարման վահանակ (Эл. щит) |
1 |
1657500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
20. |
Դոզավորող չան (Резервуар дозирующий) |
1 |
828750 |
2009 թ. |
II կիսամյակ | |
21. |
Չան (Պետկինի համար) Резервуар для пектина |
1 |
1805400 |
2009 թ. |
II կիսամյակ | |
22. |
Բանկաների ունիվերսալ լվացող սարք (Универсальная грипперная ополаскивающяя машина) |
1 |
16626000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
23. |
Գծային դոզավորող մեքենա (Линейная дозировочная машина) |
1 |
10404000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
24. |
Փակող մեքենա (Укупорочная машина) |
1 |
14688000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
25. |
Պիտակավորող սարք (Этикитировочная машина) |
1 |
24745200 |
2009 թ. |
II կիսամյակ | |
26. |
Խմբային փաթեթավորող սարք (Упаковочная машина для групповой упаковки) |
1 |
19176000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
27. |
Վակուումաապարատ (Вакуумаппарат) |
1 |
8588400 |
2009 թ. |
II կիսամյակ | |
28. |
Լվացող սարք (Щеточная моечная машина) |
1 |
8109000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
29. |
Շարժաթևային լվացող սարք (Вентиляторная моечная машина) |
1 |
6441300 |
2009 թ. |
II կիսամյակ | |
30. |
Ստուգման ժապավեն (Инспекционная лента) |
1 |
1683000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
31. |
Էլևատոր (Элеватор) |
1 |
1948200 |
2009 թ. |
II կիսամյակ | |
32. |
Բլանշիրավատել (Бланширователь) |
1 |
9919500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
33. |
Սառեցնող ժապավեն (Охлаждающяя лента) |
1 |
2514300 |
2009 թ. |
II կիսամյակ | |
34. |
Էլեկտրական վահանակ (Эл. щит) |
1 |
2560200 |
2009 թ. |
II կիսամյակ | |
35. |
Լցոնման ժապավեն (Лента наполнения) |
1 |
5049000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
36. |
Ռոտացիոն լցոնման սարք (Ротационная машина наполнения) |
1 |
13464000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
37. |
Էլեկտրական վահանակ (Эл. щит) |
1 |
683400 |
2009 թ. |
II կիսամյակ | |
38. |
Սիրոպների և մարինադների սարք (Инсталяция для приготовления заливок) |
1 |
13020300 |
2009 թ. |
II կիսամյակ | |
39. |
Լվացման սարք (Машина для ополаскивания) |
1 |
6885000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
40. |
Փակող սարք (Укупорочная машина) |
1 |
14688000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
41. |
Տրանսպորտյոր (Транспортер) |
7 |
1326000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
42. |
Կենտրոնացման սեղան (Накопительный стол) |
5 |
6066450 |
2009 թ. |
II կիսամյակ | |
43. |
Վակուում-դեֆեկտոսկոպ (Вакуумдефектоскоп) |
1 |
3034500 |
2009 թ. |
II կիսամյակ | |
44. |
Բանջարեղենի կտրման սարք (Овощерезка) |
1 |
1785000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
45. |
Տաքացնող մալուխ (Подогревающий кабель) |
22 |
867000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
46. |
Ավտոկլավ (Автоклав) |
2 |
46869000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
47. |
Գոլորշի արտադրող գեներատոր (Парогенератор) |
1 |
35700000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
48. |
Խողովակներ (Трубопроводы и арматуры) |
300 |
5722200 |
2009 թ. |
II կիսամյակ | |
49. |
Չան (Резервуар) |
1 |
4421700 |
2009 թ. |
II կիսամյակ | |
50. |
Ֆիլտր (Фильтр) |
1 |
122400 |
2009 թ. |
II կիսամյակ | |
51. |
Պոմպ` կենտրոնախույս (Насос центробежный) |
1 |
387600 |
2009 թ. |
II կիսամյակ | |
52. |
Շերտավոր ջերմափոխանակիչ (Пластинчатый теплообменник) |
1 |
1825800 |
2009 թ. |
II կիսամյակ | |
53. |
Կպչող մթերքի լուծիչ սարք (Растворитель сыпучих продуктов) |
1 |
1876800 |
2009 թ. |
II կիսամյակ | |
54. |
Անտիօքսիդանտ ավելացնելու սարք (Оборудование для добавления антиоксидантов) |
1 |
1224000 |
2009 թ. |
II կիսամյակ | |
Ընդամենը |
406735200 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ՇԱՄԲ ԲԻԶՆԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան ____ |
___________ 2009 թ. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս ___________ , մի կողմից, և «Շամբ Բիզնես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս ___________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1148-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը` ծրագրի իրականացման գործընթացում,
2.1.2. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն:
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2010 թվականի հուլիսի 1-ը կառուցել գյուղատնտեսական մթերքների վերամշակման գործարան, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով,
2.3.2. արտադրության մեջ օգտագործել տեղական հումքը և պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանել այլ երկրներ,
2.3.3. ընկերության աշխատողների տարեկան միջին թիվը հասցնել 81-ի` մինչև 2010 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ,
2.3.4. ապահովել ընկերության աշխատողների 70000 դրամ միջին աշխատավարձը: Հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և մատուցվող ծառայությունների ծավալների ավելացմանը համապատասխան,
2.3.5. կատարել նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները,
2.3.6. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները,
2.4.2. ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ ու բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում վերջինիս կողմից մշակված ձևով եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ` այդ թվում` նաև ֆինանսական:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4.1. Պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ հաշվարկված այդ ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված` պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
6.1. Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումները իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |