Գլխավոր տեղեկություն
Номер
N 1457-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.07.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.30/68(734) Հոդ.1526
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.12.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2009
Дата вступления в силу
15.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1457-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ N 2 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Սահմանել, որ «Գյումրու N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) ապահովել`

ա. գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը,

բ. «Գյումրու N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին,

գ. կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը,

դ. Գյումրու նախկին N 2 արհեստագործական ուսումնարանի ուսանողների` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով հետագա ուսումնառությունը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. դեկտեմբերի 22

 Երևան