ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հոկտեմբերի 2009 թ. |
N 645 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2‑րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Պաշտոնապես պարզաբանել, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված «էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն» հասկացությունը չի ներառում շարժական բջջային կապի վերջնակետային սարքավորման ծրագրային ապահովման միջոցով շարժական բջջային կապի բաժանորդներին ինտերնետային արձանագրությամբ էլեկտրոնային փոստի հաղորդագրությունների կառավարման (այդ թվում` դրանց ստացման, խմբագրման, ուղղորդման և ուղարկման) հնարավորություն տրամադրելու ծառայությունը և, հետևաբար, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` այդ ծառայությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզավորման ենթակա չէ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|