ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2009 թվականի N 890-Ա
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի տոնակատարությունները նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծել պետական հանձնաժողով և հաստատել կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված հոկտեմբերի 26-ի N 890-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
1941-1945 ԹԹ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 65-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Հ. Կարապետյան | - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի (համաձայնությամբ) |
Ս. Օհանյան | - ՀՀ պաշտպանության նախարար |
Է. Նալբանդյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Պետրոսյան | - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար |
Գ. Սարգսյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Գ. Բեգլարյան | - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան | - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Թունյան | - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) |
Հ. Հովհաննիսյան | - ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|