ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2009 թվականի N 1443-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ կետին և 18-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքի տարածքում սահմանել բույսերի կարանտին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) համաձայն «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների` իրականացնել բուսասանիտարական միջոցառումներ` կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման, կարգավորվող առարկաների վարակազերծման ու վարակի կանխարգելման համար.
2) ստեղծել ժամանակավոր աշխատանքային խմբեր` դրանց կազմում ընդգրկելով նաև «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետների, հանրապետության յուրարմատ խաղողագործական շրջաններում ընտրանքային հետազոտություններ իրականացնելու համար:
3. «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի N 13 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 218-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1573-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի N 12 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2009 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 12663.2 հազ. դրամ, այդ թվում`
1) կարանտին միջոցառումների իրականացման նպատակով «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման` որպես դրամաշնորհ տրամադրելու համար` 9877.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքի խաղողագործներին խաղողի այգու քանդման դիմաց փոխհատուցում տրամադրելու նպատակով` 2786.2 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2009 թ. դեկտեմբերի 17 Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշման
վարչապետՏ. Սարգսյան
Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | ||
բաժինը |
խումբը |
դասը |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 | |||
այդ թվում` |
||||
04 |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(12,663.2) | ||
այդ թվում` |
||||
02 |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ |
(12,663.2) | ||
այդ թվում` |
||||
01 |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
(12,663.2) | ||
այդ թվում` |
||||
21. Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում |
(12,663.2) | |||
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
(12,663.2) | |||
որից` |
||||
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում |
(12,663.2) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
12,663.2 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ |
12,663.2 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ |
12,663.2 | ||
այդ թվում` |
||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
12,663.2 | |||
ՀՀ կառավարություն |
12,663.2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրա-գրի հա-մարը |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||||
ընդա-մենը |
ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվ-ների գծով ծախսեր |
այդ թվում` |
կապիտալ դրամա-շնորհներ | ||||||||
բա-ժինը |
խում-բը |
դա-սը |
շենքերի և շինություն-ների շինարա-րություն |
շենքերի և շինություն-ների կապիտալ վերա-նորոգում |
նախագծահետա-զոտական, գեոդեզիա-քարտե-զագրական աշխատանքներ |
ոչ ֆինան-սական ակտիվ-ների գծով այլ ծախսեր | |||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(12,663.2) |
0.0 |
0.0 |
(12,663.2) |
0.0 |
0.0 |
0.0 | ||||
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ |
(12,663.2) |
0.0 |
0.0 |
(12,663.2) |
0.0 |
0.0 |
0.0 | ||||
այդ թվում` |
|||||||||||
04 |
02 |
01 |
21 |
Գյուղատնտեսական հողատեսքերի պահպա-նում, բարելավում և ինժե-ներական կառուցվածք-ների վերականգնում |
(12,663.2) |
0.0 |
0.0 |
(12,663.2) |
0.0 |
0.0 |
0.0 |
ՀՀ Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտ-պան կառուցվածքների վերականգնում` փաթեթ 17, սահմանային սյուն |
(12,663.2) |
0.0 |
0.0 |
(12,663.2) |
0.0 |
0.0 |
0.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1573-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Ծրագրի համարը |
Ծրագրերի և կատարողների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում) | ||
բաժինը |
խումբը |
դասը |
տարի | ||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(12,663.2) | ||||
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
(12,663.2) | ||||
այդ թվում` |
|||||
04 |
02 |
01 |
21 |
Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում |
(12,663.2) |
ՀՀ Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում` փաթեթ 17, սահմանային սյուն N 40-40/0 |
(12,663.2) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |