Գլխավոր տեղեկություն
Номер
N 870-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.10.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.10.2009
Дата вступления в силу
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 870-Ա

 

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին (2009 թվականի հոկտեմբերի 18-20-ը), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանին (2009 թվականի հոկտեմբերի 18-21-ը) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին (2009 թվականի հոկտեմբերի 18-20-ը) գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` «Եվրամիության համընդհանուր գործողություններ մարդկանց նկատմամբ իրականացվող թրաֆիկինգի դեմ» խորագրով Եվրոպական միության նախարարական համաժողովին մասնակցելու համար:

2. Ա. Գևորգյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), Գ. Եգանյանի և Ս. Ամիրբեկյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2009 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ.

1) Ա. Գևորգյանի` Բրյուսել գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը, իսկ ճանապարհածախսը` մասամբ հոգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը.

2) Գ. Եգանյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձը հոգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը.

3) Ս. Ամիրբեկյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ճանապարհածախսը (մասամբ) և գիշերավարձը հոգում է ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գևորգյանի, Գ. Եգանյանի և Ս. Ամիրբեկյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան