«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 05009447
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 դեկտեմբերի 2009 թ. |
թիվ 344-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի օգոստոսի 26-ի «Կարգավորվող շուկայի օպերատորի համար լրացուցիչ գործունեության տեսակ սահմանելու մասին» թիվ 253-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) վերնագրում «տեսակ» բառը փոխարինել «տեսակներ» բառով,
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Թույլատրել կարգավորվող շուկայի օպերատորին տվյալ կարգավորվող շուկայում իրականացնել.
1) վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպման գործառույթը,
2) Հայաստանի Հանրապետության, համայնքների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերով, ինչպես նաև՝ վարկային ռեսուրսների առևտրի շրջանակներում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:»,
3) 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն որոշման իմաստով վարկային ռեսուրսների առևտուր է համարվում վարկային պայմանագրերի միջոցով որոշակի ժամկետով և տոկոսադրույքով Հայաստանի Հանրապետության դրամով կամ արտարժույթով արտահայտված դրամական միջոցների տրամադրումը՝ կարգավորվող շուկայի օպերատորի կանոններով սահմանված կարգով: Վարկային ռեսուրսների առևտրի կազմակերպումը վարկային ռեսուրսների առևտրի համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների ապահովումն է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ ք. Երևան
Ա. Ջավադյան
2009 թ. դեկտեմբերի 4
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|