Գլխավոր տեղեկություն
Номер
N 1110-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (02.01.2010-01.08.2013)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.888
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.08.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.09.2003
Дата вступления в силу
11.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2003 թվականի N 1110-Ն

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ և 121-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող կեղտաջրերի մաքրման կայանների համար սույն կարգը կիրառվում է 2012 թվականի հունվարի 1-ից:

(2-րդ կետը փոփ. 26.11.09 N 1416-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1110-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման բնութագիրն ու ընթացակարգը:

2. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը կախված է աղտոտող նյութերի քանակությունից, վնասակար նյութերի սահմանային թույլատրելի մակարդակից և դրանց ազդեցության ժամանակահատվածից:

3. Սույն կարգի իմաստով`

ա) աղտոտող նյութերի քանակությունը համազարկային (ջրային ռեսուրս կամ կոյուղի կեղտաջրերի կարճատև ներհոսքն է` կտրուկ մեծացող աղտոտող նյութերի կոնցենտրացիաներով) և հաստատագրված (ջրային ռեսուրս կամ կոյուղի կեղտաջրերի ներհոսքն է երկարատև ժամկետում չնչին փոփոխություններով` ծախսի և աղտոտող նյութերի կոնցենտրացիաներով) արտահոսքի դեպքում առկա աղտոտող նյութերի քանակությունն է.

բ) վնասակար նյութերի սահմանային թույլատրելի մակարդակը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հաստատած` արտահոսքում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի քանակությունն է.

գ) ազդեցության ժամանակահատվածն աղտոտման սկզբից մինչև ավարտն ընկած ժամանակահատվածն է:

4. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը լինում է 2 տեսակի` ուղղակի ազդեցություն, որը պայմանավորված է դեպի ջրային ռեսուրս վնասակար նյութերի անմիջապես արտահոսքով, և անուղղակի` պայմանավորված դեպի ջրային ռեսուրս մաքրման կայանների սարքավորումների խափանմամբ և անարդյունավետ աշխատանքի հետևանքով վնասակար նյութերի արտահոսքով:

5. Ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հիմքը աղտոտող նյութերի ուղղակի և անուղղակի ներգործությունն է, ինչպես նաև աղտոտող նյութերի քանակությունը, վնասակար նյութերի սահմանային թույլատրելի մակարդակը, ազդեցության ժամանակահատվածը, վնասակար նյութերի ազդեցության և գերնորմատիվային ջրօգտագործման կանխարգելման ծախսերը:

6. Տնտեսական գործունեության հետևանքով աղտոտված ջրերի ազդեցության գնահատումը ներառում է աղտոտված միջավայրում ջրային, անտառային և հողային ռեսուրսների նվազման հետևանքով արտադրանքի քանակական ու որակական կորուստների փոխհատուցման, աղտոտված ջրային ռեսուրսների վերականգնման համար պահանջվող լրացուցիչ ծառայությունների, աղտոտման հետևանքով հիվանդացած բնակչության առողջության վերականգնման և աշխատանքի արտադրողականության նվազեցման հետևանքով (այդ թվում` աշխատանքից բացակայության) զուտ աշխատանքի կորստի փոխհատուցման, ինչպես նաև հիմնական ֆոնդերի վրա աղտոտման ազդեցության հետևանքով արդյունաբերական արտադրանքի կորստի փոխհատուցման ծախսերը:

7. Այն դեպքում, երբ ջրային ռեսուրսների աղտոտվածությունը հանգեցնում է ջրի` խմելու կամ տնտեսական ջրամատակարարման համար օգտագործման անհնարինությանը, այլ ջրային աղբյուրների օգտագործմանն անցնելու անհրաժեշտությանը և այլ տեխնիկական միջոցառումների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են բնակչությանը համապատասխան որակի ջրով ապահովելու համար, ապա տնտեսական ազդեցությունը գնահատվում է հետևյալ բանաձևով`

  Վջ= (ՇԱ. + Գկ.ն. ԿԱ. ) - (ՇՄ. + Գկ.ն. ԿՄ. ) (0),

որտեղ`

Վջ-ն այլընտրանքային ջրաղբյուրից բնակչությանը համապատասխան որակի ջրով ապահովելու համար պահանջվող ծախսն է,

ՇԱ.-ն և ԿԱ.-ն շահագործման ու կապիտալ ծախսերն են` ըստ սարքավորումների, որոնք անհրաժեշտ են աղտոտված ջրաղբյուրի դեպքում բնակչությանը համապատասխան որակի ջրով ապահովելու համար,

ՇՄ. -ն և ԿՄ. -ն շահագործման ու կապիտալ ծախսերն են` ըստ սարքավորումների, որոնք անհրաժեշտ են բնակչությանն ընդունված նորմաներին համապատասխանող որակ ունեցող ջրաղբյուրից համապատասխան որակի ջրով ապահովելու համար,

Գկ.ն.-ն կապիտալ ներդրումների արդյունավետության նորմատիվային գործակիցն է:

8. Ջրային օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող աղտոտող նյութերի համազարկային և հաստատագրված արտահոսքերի դեպքում կատարվում է տնտեսական ազդեցության գնահատում: Համազարկային է այն արտահոսքը, երբ վնասակար նյութերը 100 և ավելի անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային նորմաները: Մնացած բոլոր դեպքերում արտահոսքը հաստատագրված է:

Աղտոտող նյութերի համազարկային արտահոսքի դեպքում տնտեսական ազդեցության գնահատումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

  Վմզ = Զմզ . Կկ (1),

իսկ հաստատագրված արտահոսքի դեպքում`

  Վմh = Զմh . Կկ (2),

որտեղ`

մ-ն աղտոտող նյութի տեսակն է,

Վմզ-ն ջրային ռեսուրսներին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի համազարկային արտահոսքի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,

Վմh-ն ջրային ռեսուրսներին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի հաստատագրված արտահոսքի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,

Զմզ-ն ջրային ռեսուրսներին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի համազարկային արտահոսքի դեպքում,

Զմh-ն ջրային ռեսուրսին աղտոտվածության հետևանքով հասցված վնասի չափն է` մ-րդ աղտոտող նյութի հաստատագրված արտահոսքի դեպքում,

Զմզ-ն և Զմh-ն մեծություններ են, որոնք ընդունում են արժեքներ` կախված արտահոսող նյութի քանակությունից,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

9. Ջրային ռեսուրսների աղտոտվածության հետևանքով տնտեսական ազդեցության գնահատումը կախված է ոչ միայն աղտոտող նյութի քանակությունից, այլև դրա` ջրում գտնվելու ժամանակահատվածից: Աղտոտվածության հետևանքների վերացման աշխատանքների իրականացման դեպքում վնասի հաշվարկները կատարվում են հետևյալ բանաձևերով`

  Մմզ = Նմզ (1 - նն/100) . Կն ) (3),

  Մմհ = Նմհ (1 - նն/100) . Կն ) (4),

որտեղ`

Մմզ-ն աղտոտվածության հետևանքների վերացման աշխատանքների իրականացման դեպքում վնասի չափն է` մ-րդ նյութի համազարկային արտահոսքի դեպքում,

Մմհ-ն աղտոտվածության հետևանքների վերացման աշխատանքների իրականացման դեպքում վնասի չափն է` մ-րդ նյութի հաստատագրված արտահոսքի դեպքում,

Նմզ-ն և Նմհ-ն վնասի հատուցման չափերն են` միջոցներ չձեռնարկվելու դեպքում,

^ն-ն աղտոտող նյութերի հավաքման յուրաքանչյուր ժամանակահատվածն է,

Պն-ն և Ան-ն համապատասխանաբար աղտոտող նյութի հավաքված քանակությունը և տոկոսն է ամեն ն-րդ ժամանակահատվածում` հաստատված համապատասխան փաստաթղթերով (ջրօգտագործողի կողմից աղտոտող նյութերի սկզբնական հաշվառման մատյան):

 
Ա^ն

Պն . 100

 %

 Պմ

(5),

որտեղ`

Պմ-ն մ-րդ աղտոտող նյութի քանակությունն է աղտոտման ամբողջ ժամանակահատվածում,

Կն-ն վնասի չափի նվազեցման գործակիցն է` աղտոտվածության հետևանքների վերացման համար միջոցներ ձեռնարկվելու դեպքում, որը որոշվում է համաձայն N 2 աղյուսակի (կախված արտահոսքի ավարտման և ջրի աղտոտման վերացման աշխատանքների ավարտման ժամկետների տարբերությունից):

10. Ջրային ռեսուրսների աղտոտվածության հետևանքով տնտեսական ազդեցության գնահատման համար աղտոտող նյութի քանակությունը որոշելու նպատակով, ջրային օրենսդրության պահանջների խախտման փաստի բացահայտման դեպքում, որը հանգեցրել է ջրավազանի աղտոտման, անհրաժեշտ են տեղեկություններ`

ա) ջրային ավազանում ջրի որակի մասին մինչև դրա աղտոտումը,

բ) ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության մեջ նշված աղտոտող նյութերի նորմատիվ քանակների մասին` արտահոսքի թափման տեղում ու դիտարկման կետում,

գ) գոյություն ունեցող աղտոտող նյութերի փաստացի քանակների մասին` արտահոսքերում, թափման տեղերում և դիտարկման կետերում,

դ) ջրային ավազաններում ջրի որակի մասին` արտահոսքերի թափման տեղերում ըստ տվյալ օրինազանցի արտահոսքերը բնորոշող նյութերի,

ե) ջրային ավազան թափվող, բարձր աղտոտվածությամբ կեղտաջրերի քանակության մասին,

զ) ջրային ավազան թափվող, բարձր աղտոտվածությամբ կեղտաջրի արտահոսքի տևողության մասին,

է) համազարկային արտահոսքերի դեպքում աղտոտող նյութերի արտահոսքի տևողության մասին:

Համազարկային արտահոսքի դեպքում վնասակար նյութերի քանակությունը որոշվում է օրինազանց ջրօգտագործողների ստուգմամբ և հետազոտությամբ` բնորոշող հետևյալ տվյալների հիման վրա`

տեխնոլոգիական տարողություններից և խողովակաշարից կատարված արտահոսքի տևողությունն ու քանակությունը,

ջրային ավազան խտացված նյութերի, ռեագենտների, հումքանյութերի նստվածքների թափումը և նախնական անբավարար մաքրման վթարային արտահոսքերը:

Համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում աղտոտող նյութերի քանակությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

  Պմ = Քմ (Կմփաստ- Կմթույլ ) . ժմ . 10-6 (6),

որտեղ`

Կմփաստ > Կմթույլ ,

Պմ-ն վնասի հաշվարկի դեպքում կիրառվող մ-րդ աղտոտող նյութի քանակությունն է արտահոսքում (տ-ով),

մ-ն աղտոտող նյութի տեսակն է,

Ք-ն կեղտաջրի այն քանակն է, որի մեջ աղտոտող նյութը գերազանցել է թույլատրելի սահմանային քանակությունը,

Կմփաստ-ն վերահսկման կետում մ-րդ աղտոտող նյութի միջին փաստացի խտությունն է աղտոտման ժամանակահատվածում, մգ/լ (գ/մ3),

Կմթույլ-ն վերահսկման կետում մ-րդ աղտոտող նյութի թույլատրելի խտությունն է` ըստ ջրօգտագործման թույլատրելի պայմանների, մգ/լ (գ/մ3),

ժմ-ն մ-րդ աղտոտող նյութի արտահոսքի ժամանակահատվածն է` սկսած աղտոտման սկզբից մինչև նրա վերացման վերջը (ժամ):

մ-րդ նյութի փաստացի խտությունը հաստատող անալիտիկ տվյալների բացակայության դեպքում այն ընդունվում է կեղտաջրերի կարգին բնորոշ տվյալ նյութի համար նորմատիվ փաստաթղթերում ընդունված խտության մեծությունը:

11. Օրգանական նյութերով ջրային ռեսուրսների աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը (ըստ թթվածնի կենսաբանական պահանջի (թկպ), հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

  Վզթկպ = Զզթկպ . Կկ (7),

կամ

  Վհթկպ = Զհթկպ . Կկ (8),

որտեղ`

Վզթկպ-ն և Վհթկպ-ն օրգանական նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,

Զզթկպ-ն և Զհթկպ-ն օրգանական նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ): Զզթկպ-ն որոշվում է համաձայն սույն կարգի N 4 աղյուսակի, Զհթկպ-ն` համաձայն սույն կարգի N 5 աղյուսակի:

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

Եթե ջրային ռեսուրսն աղտոտվում է մի քանի օրգանական նյութերով, ապա յուրաքանչյուր օրգանական նյութի քանակությունը, ըստ թկպ-ի համապատասխան մեծության, որոշվում է համաձայն սույն կարգի N 3 աղյուսակի և 9-րդ բանաձևի`

  Կթկպ = Խօրգ . Պթկպ (9),

որտեղ`

Խօրգ-ն օրգանական նյութի խտությունն է (մգ/լ),

Պթկպ-ն Խօրգ-ից թկպ անցնելու վերահաշվարկման համապատասխան գործակիցն է` համաձայն սույն կարգի N 3 աղյուսակի:

12. Ջրային ռեսուրսների` կախյալ նյութերով պայմանավորված աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

  Վզկ.մ. = Զզկ.մ. . Կկ (10)

կամ

  Վհկ.մ. = Զհկ.մ. . Կկ (11),

որտեղ`

Վզկ.մ.-ն և Վհկ.մ.-ն կախյալ նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),

Զզկ.մ.-ն և Զհկ.մ.-ն կախյալ նյութերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ): Զզկ.մ.-ն որոշվում է համաձայն սույն կարգի N 6 աղյուսակի, իսկ Զհկ.մ.-ն` համաձայն սույն կարգի N 7 աղյուսակի,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

13. Ջրային ռեսուրսների` նավթամթերքներով պայմանավորված աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

  Վզնավթ = Զզ նավթ . Կկ (12)

կամ

  Վհնավթ = Զհ նավթ . Կկ (13),

որտեղ`

Վզնավթ-ն և Վհնավթ-ն նավթամթերքներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),

Զզնավթ-ն և Զհնավթ-ն նավթամթերքներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ), որոնց մեծությունները ներկայացված են սույն կարգի NN 8 և 9 աղյուսակներում,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

14. Ջրավազան թափվող ծանր մետաղների` ցիան, քրոմ(VI), պղինձ, ցինկ, ֆտորիդներ, աղերի քանակությունը` Պ-ն որոշվում է հետևյալ բանաձևով`

  Պ = Ք (Կ փաստ- Կ թույլ ) . ժ . 103 (14),

որտեղ`

Պ-ն ցիան, պղինձ, քրոմ(VI), ցինկ, ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի քանակությունն է` կգ-էկվ,

Կ փաստ-ն վերահսկման կետում ցինկ, ցիան, պղինձ, քրոմ(VI), ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի միջին փաստացի խտությունն է` աղտոտման ժամանակահատվածում` կգ-էկվ/լ,

Կ թույլ-ն վերահսկման կետում ցինկ, ցիան, պղինձ, քրոմ(VI), ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի թույլատրելի խտությունն է` ըստ ջրօգտագործման թույլատրելի պայմանների` կգ-էկվ/լ,

Ք-ն ցիան, պղինձ, քրոմ(VI), ցինկ, ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղերի պարունակությունը գերազանցող կեղտաջրի քանակությունն է` (մ3/ժամ),

ժ-ն նշված աղտոտող նյութերի պարունակությունը գերազանցող արտահոսքի տևողությունն է (ժամ):

Ցիան, պղինձ, քրոմ (VI), ցինկ, ֆտորիդներ պարունակող ծանր մետաղների աղտոտվածության հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (ջրային ռեսուրսի կարգը որոշվում է ջրերի ստանդարտներով), որոշվում է հետևյալ բանաձևով`

  Վզծ = Զզծ . Կկ (15)

կամ

  Վհծ = Զհծ . Կկ (16),

որտեղ`

Վզծ-ն և Վհծ-ն ծանր մետաղների աղերի համազարկային կամ հաստատագրված արտահոսքերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը,

Զզծ-ն և Զհծ-ն ցիանի, պղնձի, քրոմի (VI), ցինկի, ֆտորիդների պարունակությամբ համազարկային կամ հաստատագրված արտահոսքերով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համաձայն սույն կարգի NN 10 և 11 աղյուսակների,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգը որոշող գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

15. Ջրային ռեսուրսների` դետերգենտներով պայմանավորված աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

  Վզդ = Զզդ . Կկ (17)

կամ

  Վհդ = Զհդ . Կկ (18),

որտեղ`

Վզդ-ն և Վհդ-ն դետերգենտներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),

Զզդ-ն և Զհդ-ն դետերգենտներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում (հազ. դրամ), որոնք նախատեսված են սույն կարգի NN 12 և 13 աղյուսակներում,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

16. Մելիորատիվ տարածքներից թունաքիմիկատների արտահոսքի պատճառով ջրային ռեսուրսների աղտոտվածության տնտեսական ազդեցության գնահատումը, հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը, որոշվում է հետևյալ բանաձևով`

  Վզթ. = Զզթ. . Կկ (19)

կամ

  Վհթ. = Զհթ. . Կկ (20),

որտեղ`

Վզթ.-ն և Վհթ.-ն թունաքիմիկատներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքերի դեպքում` հաշվի առնելով ջրային ռեսուրսի կարգը (հազ. դրամ),

Զզթ.-ն և Զհթ.-ն թունաքիմիկատներով ջրային ռեսուրսներին հասցված վնասի հատուցման չափն է` համազարկային կամ հաստատագրված արտահոսքի դեպքում (հազ. դրամ), որոնք ներկայացված են սույն կարգի NN 14 և 15 աղյուսակներում,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

17. Աղբով ջրային ռեսուրսների աղտոտման դեպքում տնտեսական ազդեցության գնահատումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

  Վաղբ = Զաղբ . Կկ (21),

որտեղ`

Վաղբ-ն ջրային ռեսուրսի աղտոտման ընդհանուր վնասի չափն է (հազ. դրամ),

Զաղբ-ն աղբով ջրային ռեսուրսի աղտոտման վնասի չափն է, որը որոշվում է 22-րդ բանաձևով,

Կկ-ն ջրային ռեսուրսի կարգով պայմանավորված գործակիցն է` համաձայն սույն կարգի N 1 աղյուսակի:

Աղբով ջրային ռեսուրսի աղտոտման չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

  Զաղբ = Տ . Բ . Մ . 10-3 (22),

որտեղ`

Զաղբ-ն աղբով ջրային ռեսուրսի աղտոտման վնասի չափն է (հազ. դրամ),

Տ-ն լողացող աղբի հավաքման արժեքն է` միջին հաշվով,

Տ=0.03 դրամ/մ2,

Մ-ն աղբով աղտոտված ջրային մակերեսն է` մ2,

Բ-ն բալային մեծությունն է, որը բնորոշում է աղտոտվածության աստիճանը` համաձայն սույն կարգի N 16 աղյուսակի:

18. Միաժամանակ մի քանի նյութերով ջրային ռեսուրսի աղտոտման դեպքում տնտեսական ազդեցության գնահատումը հաշվվում է յուրաքանչյուր նյութի համար առանձին` վերցնելով դրանց առավելագույն չափը և գումարելով մնացած նյութերով հասցված վնասի գումարային արժեքները` այնուհետև բազմապատկելով 0.15 գործակցով:

19. Ջրի անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային oգտագործման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության գնահատումը հաշվարկվում է` ելնելով սույն կարգի 20-րդ կետով սահմանված 1 խոր. մետր ջրի արժեքից:

Սույն կարգով ջրի անտնտեսվար օգտագործում է համարվում ջրային ռեսուրսների հյուծում, ջրապահպան ռեժիմի խախտում առաջացնող, ջրերի ստանդարտների և (կամ) ջրօգտագործման թույլտվության այլ պայմանների խախտմամբ (կատարումը չապահովող) օգտագործումը:

(19-րդ կետը խմբ. 26.11.09 N 1416-Ն)

20. Ջրի անտնտեսվար և (կամ) ոչ նպատակային oգտագործման հետևանքով ջրային ռեսուրսների վրա տնտեսական ազդեցության` սույն կարգի համաձայն գնահատման հաշվարկներում` 1 խոր. մետր ստորերկրյա ջրի արժեքն ընդունվում է 10 դրամ, իսկ 1 խոր. մետր մակերևութային ջրի արժեքը` 5 դրամ:

(20-րդ կետը խմբ. 26.11.09 N 1416-Ն)

21. Սույն կարգում օգտագործվող հապավումներն են`

փաստ` փաստացի,

թույլ` թույլատրելի,

թկպ` թթվածնի կենսաբանական պահանջ,

օրգ` օրգանական նյութ,

կ.մ.` կախյալ մասնիկներով աղտոտում,

նավթ` նավթամթերքներով աղտոտում,

թ.` թունաքիմիկատներով աղտոտում,

աղբ` աղբով աղտոտում,

դ.` դետերգենտներով աղտոտում,

ծ.` ծանր մետաղներով աղտոտում,

կ.ն.` կապիտալ ներդրում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Աղյուսակ N 1

 

ՀՈՍՔԱՋՐԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆՎՈՂ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջրային ռեսուրսների տեսակները Կկ
Ոչ ձկնատնտեսային կարգի ջրային ռեսուրսներ 1.0
Ձկնատնտեսական կարգի ջրային ռեսուրսների և ջրավազաններ,
որոնք օգտագործվում են խմելու, ջրամատակարարման, ինչպես
նաև սննդարդյունաբերության ջրամատակարարման համար
1.1

Այլ ջրային ռեսուրսներ 0.8
Ջրային ռեսուրսների ջրհավաք ավազաններ (երբ կեղտաջրերի
արտահոսքն իրականացվում է ոչ անմիջապես ջրային ռեսուրսում)
0.5
Սևանա լիճ և այլ պահպանվող ջրային ռեսուրսներ 3.0
Ստորերկրյա ջրեր 1.5

Աղյուսակ N 2

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ` ԿԱԽՎԱԾ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻՑ

Ջրային ռեսուրսների աղտոտման վերացման
ժամանակը
(ժ)
Վնասի մեծության
նվազեցման գործակիցը
(Կն)
Մինչև 6-ը ներառյալ 0.800
6-ից ավելի մինչև 12-ը ներառյալ 0.650
12-ից ավելի մինչև 18-ը ներառյալ 0.500
18-ից ավելի մինչև 24-ը ներառյալ 0.463
24-ից ավելի մինչև 30-ը ներառյալ 0.434
30-ից ավելի մինչև 36-ը ներառյալ 0.412
36-ից ավելի մինչև 48-ը ներառյալ 0.388
48-ից ավելի մինչև 60-ը ներառյալ 0.364
60-ից ավելի մինչև 72-ը ներառյալ 0.346
72-ից ավելի մինչև 84-ը ներառյալ 0.331
84-ից ավելի մինչև 96-ը ներառյալ 0.320
96-ից ավելի մինչև 108-ը ներառյալ 0.301
108-ից ավելի մինչև 120-ը ներառյալ 0.293
120-ից ավելի մինչև 132-ը ներառյալ 0.287
132-ից ավելի մինչև 144-ը ներառյալ 0.280
144-ից ավելի մինչև 156-ը ներառյալ 0.275
156-ից ավելի մինչև 168-ը ներառյալ 0.270
168-ից ավելի մինչև 180-ը ներառյալ 0.266
180-ից ավելի մինչև 192-ը ներառյալ 0.262
192-ից ավելի մինչև 204-ը ներառյալ 0.296
204-ից ավելի մինչև 216-ը ներառյալ 0.258
216-ից ավելի մինչև 228-ը ներառյալ 0.254
228-ից ավելի մինչև 240-ը ներառյալ 0.250

 

Ջրերի աղտոտումը վերացնելու ժամանակը (ժ) հաշվարկվում է, որպես արտահոսքի ավարտման և ջրի աղտոտումը վերացնելու աշխատանքների ավարտման ժամկետների տարբերություն:

 

Աղյուսակ N 3


ԹԿՊԼՐԻՎ-ՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԽՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Նյութերը
ԹԿՊլրիվ-ում օրգանական նյութերի խտության հաշվարկման գործակիցը (Պթկպ)

Սպիրտներ

ալիլ
բութիլ
մեթիլ
H-օակտիլային
էթիլ
գլիցերին
էթիլ-քլորհիդրին
էթիլենդիամին


1.5
1.45
0.98
1.2
1.82
0.86
0.48
2.10

Եթերներ

ացետոքացախային
քացախաէթիլային
էթիլային
իզոբութիլացետատ
ֆորմալդեհիդ
ացետալդեհիդ
ալդեհիդ (կրոտոնային)
ացետոն
ացետամիդ
ակրոլեին


1.5
1.49
0.5
2.05
0.75
1.07
2.1
1.68
1.87
0.52
Դի-2 էթիլ հեքսիլ (ֆենիլֆոսֆատ)
նիլֆոսֆատ
դիէթիլամին
Եռէթիլամին
իզոդինիտրիլ, իզոյուղային թթուներ
նավթաբենզոլ
դիէթիլենգլիկոլ
ասպարագին
իզոպրեն
դիմեթիլդիօքսան
մեթիլբուտադիոն
ցիկլիկ օքսանային սպիրտ
0.10
0.10
1.31
0.05
0.069
0.162
0.176
1.63
0.55
0.45
1.35
1.55
գլյուկոզներ
շաքար
գլիկոլ
լեյցին
մեթաակրիլալիդ
վինիլացետատ
դիմեթիլ Ֆորմանիդ
միզանյութ
բենզոլ
ստիրոլ
մեթիլ տիրոլ
0.54
0.49
1.29
2.06
0.93
1.00
0.10
2.13
1.15
1.60
1.56
Օ-ամինոֆենոլ
Օ-կրեզոլ
ռեզորցին
պիրոկատեխին
հիդրոհիոնալ
անիլին
բևեկնախեժային յուղ
եռկրիզիլֆոսֆատ
եռբուտիլֆոսֆատ
1.10
1.45
1.56
1.495
1.465
0.458
1.90
1.20
1.30
Դի-2 էթիլ հեքսիլ (ֆենիլֆոսֆատ)
նիլֆոսֆատ
դիէթիլամին
Եռէթիլամին
իզոդինիտրիլ, իզոյուղային թթուներ
նավթաբենզոլ
դիէթիլենգլիկոլ
ասպարագին
իզոպրեն
դիմեթիլդիօքսան
մեթիլբուտադիոն
ցիկլիկ օքսանային սպիրտ
0.10
0.10
1.31
0.05
0.069
0.162
0.176
1.63
0.55
0.45
1.35
1.55

Աղյուսակ N 4

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պթկպ
տոննա
Զզթկպ
հազ. դրամ
Պթկպ
տոննա
Զզթկպ
հազ. դրամ
Պթկպ
տոննա
Զզթկպ
հազ. դրամ
    5.0 295 350 16120
    6 351 400 18280
0.1 17 7.5 433 450 20450
0.11 17.5 9 514 500 22550
0.13 18.7 10 568 550 24700
0.16 20.2 11 621 600 26800
0.2 22.3 13 726 650 28900
0.25 25.3 16 885 700 31000
0.3 28 20 1090 750 33000
0.35 31.3 25 1344 800 35150
0.4 34.1 30 1600 900 39250
0.5 39.7 35 1847 1000 43300
0.6 45.6 45 2090 1100 47500
0.75 54.5 50 2575 1300 55500
0.9 63 60 3065 1500 65500
1 68.8 75 3770 1600 67500
1.1 75 90 4490 1800 75300
1.3 86 100 4960 2000 83250
1.6 103 110 5425 2500 102700
2 125 130 6350 3000 122000
2.5 154 160 7720 3500 141000
3 183 200 9525 4000 159700
3.5 211.5 250 11750 45000 178600
4 239 300 13960 5000 197000

Աղյուսակում չներառված Զզթկպ-ի միջանկյալ նշանակության որոշման համար կիրառել Զզթկպ-ին մոտիկ նշանակության միջև ինտերպոլացիան:

Եթե Պթկպ<0,10 տ` վնասի մեծությունը որոշում ենք հետևյալ բանաձևով` (հազ. դր. Զզթկպ=3400 (հազ. դ.) տ), Պթկպ(տ):

Եթե Պթկպ>5000 տ` վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով` (հազ. դր. Զզթկպ=788 (հազ. դ.) տ), Պթկպ(տ):

Աղյուսակ N 5

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ (Զհթկպ)

Պթկպ
տոննա
Զհթկպ
հազ. դրամ
Պթկպ
տոննա
Զհթկպ
հազ. դրամ
Պթկպ
տոննա
Զհթկպ
հազ. դրամ
0.1 4.7 3.5 12.68 110 75
0.11 4.83 4 13.16 130 86
0.13 5.06 5 14.01 160 103
0.16 5.36 6 14.74 200 125
0.2 5.7 7.5 15.69 250 154
0.25 6.07 9 16.5 300 183
0.3 6.39 10 17 350 211.5
0.35 6.67 11 17.5 400 239
0.4 6.92 13 18.7 500 295
0.5 7.37 16 20.2 600 351
0.6 7.75 20 22.3 750 433
0.75 8.25 25 25.3 900 514
0.9 8.66 30 28 1000 568
1 8.94 35 31.3 1100 621
1.1 9.18 40 34.1 1300 726
1.3 9.62 50 39.7 1600 885
1.6 10.2 60 45.6 2000 1090
2 10.85 75 54.5 2500 1344
2.5 11.55 90 63 3000 1600
3 12.15 100 68.8 3500 1847
        4000 2090
        5000 2575

Զհթկպ-ի այն միջնակա արժեքների որոշման համար, որոնք ներառված չեն աղյուսակում, Զհթկպ-ի մոտակա 2 արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:

Պթկպ<0.10 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհթկպ=940.0 (հազ.դրամ/տ).Պթկպ(տ):

Պթկպ>5000 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհթկպ=10.3 (հազ.դրամ/տ).Պթկպ(տ):

Աղյուսակ N 6

ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պկ.մ.
տոննա
Զզկ.մ.
հազ. դրամ
Պկ.մ.
տոննա
Զզկ.մ.
հազ. դրամ
Պկ.մ.
տոննա
Զզկ.մ.
հազ. դրամ
    3.5 58.894 130 1638
0.1 8.308 4 65.82 160 2012.4
0.11 8.72 5 79.265 200 2510.5
0.13 9.553 6 92.265 250 3132
0.16 10.724 7.5 111.11 300 3752.4
0.2 12.13 9 122.33 350 4371.5
0.25 13.72 10 141.2 400 4990.4
0.3 15.172 11 152.86 500 6225.7
0.35 16.52 13 175.68 600 7458.9
0.4 17.784 16 214.75 750 9305.2
0.5 20.115 20 266.45 900 11160
0.6 22.246 25 330.6 1000 12400
0.75 25.162 30 394.32 1100 13640
0.9 27.828 35 457.69 1300 16120
1 29.493 40 520.8 1600 19.84
1.1 31.086 50 646.65 2000 24800
1.3 34.09 60 770.74 2500 31000
1.6 38.23 75 956.25 3000 37200
2 43.24 90 1140.6 3500 43400
2.5 48.911 100 1263 4000 49600
3 54.09 110 1388.2 5000 62000
3.5 58.894 130 1638    

Զզկ.մ.-ի այն միջնակա արժեքների որոշման համար, որոնք ներառված չեն աղյուսակում, Զզկ.մ.զկ.մ.) մոտակա արժեքների միջև կիրառել գծային ինտերպոլացիա:

Պկ.մ.<0.10 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը Զզկ.մ., որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզկ.մ.=1661.6 (հազ.դրամ/տ).Պկ.մ.(տ):

Պկ.մ.>5000 տ արժեքների դեպքում վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզկ.մ.=248 (հազ.դրամ/տ).Պկ.մ.(տ):

Աղյուսակ N 7

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պկ.մ.
տոննա
Զհկ.մ.
հազ. դրամ
Պկ.մ.
տոննա
Զհկ.մ.
հազ. դրամ
Պկ.մ.
տոննա
Զհկ.մ.
հազ. դրամ
    3.5 4.872 130 34.09
0.1 0.8 4 5.215 160 38.23
0.11 0.84 5 5.841 200 43.24
0.13 0.918 6 6.408 250 48.911
0.16 1.016 7.5 7.178 300 54.09
0.2 1.138 9 7.874 350 58.894
0.25 1.276 10 8.308 400 65.82
0.3 1.398 11 8.72 500 79.265
0.35 1.512 13 9.553 600 92.265
0.4 1.618 16 10.724 750 111.11
0.5 1.812 20 12.13 900 129.33
0.6 1.989 25 13.72 1000 141.2
0.75 2.228 30 15.172 1100 152.86
0.9 2.444 35 16.52 1300 175.68
1 2.578 40 17.784 1600 214.75
1.1 2.706 50 20.115 2000 266.45
1.3 2.946 60 22.246 2500 330.6
1.6 3.274 75 25.162 3000 394.32
2 3.667 90 27.828 3500 457.69
2.5 4.112 100 29.493 4000 520.8
3 4.506 110 31.086 5000 646.65
3.5 4.873 130 34.09    

Զհկ.մ.-ի` աղյուսակում չներառված միջանկյալ արժեքները որոշելու համար Զհկ.մ.-ի մոտիկ նշանակությունների միջև կիրառել գծային ինտերպոլացիա:

Եթե Պկ.մ.<0.1 տ` Զհկ.մ. վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհկ.մ.=160.0 (հազ.դրամ/տ).Պկ.մ.(տ):

Եթե Պկ.մ.>5000 տ` Զհկ.մ. վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհկ.մ.=2.586 (հազ.դրամ/տ).Պկ.մ.(տ):

Աղյուսակ N 8

ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պնավթ
տոննա
Զզնավթ
հազ. դրամ
Պնավթ
տոննա
Զզնավթ
հազ. դրամ
Պնավթ
տոննա
Զզնավթ
հազ. դրամ
    6 221 400 12600
0.1 20.7 7.5 260 450 14150
0.11 21.9 9 300 500 15700
0.13 23.5 10 328 550 17250
0.16 27 11 361 600 18800
0.2 30 13 424 650 20300
0.25 33.9 16 520 700 21800
0.3 38 20 647 750 23300
0.35 40.7 25 810 800 24800
0.4 44.7 30 965 900 27900
0.5 50.2 35 1125 1000 31000
0.6 55 40 1280 1100 34100
0.75 61.7 50 1595 1300 40300
0.9 69.2 60 1910 1500 46500
1 74 75 2380 1600 49600
1.1 77.8 90 2850 1800 55800
1.3 87.1 100 3165 2000 60200
1.6 96.9 110 3454 2500 77500
2 108.5 130 4110 3000 93000
2.5 123 160 5056 3500 108500
3 140 200 6315 4000 124000
3.5 151.55 250 7888 4500 139500
4 166 300 9460 5000 155000
5 193 350 11030    

Զզնավթ-ի` աղյուսակում չներառված միջանկյալ արժեքների որոշման համար Զզնավթ-ի մոտակա արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:

Պնավթ<0.1 տ արժեքների դեպքում Զզնավթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզնավթ=4140 (հազ.դրամ/տ).Պնավթ(տ):

Պնավթ>5000 տ արժեքների դեպքում Զզնավթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ/տ) հետևյալ բանաձևով` Զզնավթ=620 (հազ.դրամ/տ).Պնավթ(տ):

Աղյուսակ N 9

ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՆԱՎԹԱՄԹԵՐՔՆԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  

Պնավթ
տոննա
Զհնավթ
հազ. դրամ
Պնավթ
տոննա
Զհնավթ
հազ. դրամ
Պնավթ
տոննա
Զհնավթ
հազ. դրամ
0.1 2.8 3.5 12.19 110 77.8
0.11 2.88 4 13.01 130 87.1
0.13 3.04 5 14.57 160 96.9
0.16 3.24 6 15.98 200 108.5
0.2 3.47 7.5 17.89 250 123
0.25 3.72 9 19.62 300 140
0.3 3.94 10 20.7 350 151
0.35 4.14 11 21.9 400 166
0.4 4.31 13 23.5 500 193
0.5 4.62 16 27 600 221
0.75 5.57 20 30 750 260
0.9 6.11 25 33.9 900 300
1 6.44 30 38 1000 328
1.1 6.76 35 40.7 1100 361
1.3 7.34 40 44.7 1300 424
1.6 8.18 50 50.2 1600 520
2 9.16 60 55 2000 648
2.5 10.26 75 61.7 2500 810
3 11.25 90 69.2 3000 965
    100 74 3500 1125
        4000 1280
        5000 1595

Աղյուսակում չներառված Զհնավթ-ի միջանկյալ մեծությունը որոշելու համար Զհնավթ-ի մոտիկ արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:

Եթե Պնավթ<0.1 տ` վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով` Զհնավթ=560.0 (հազ.դրամ/տ).Պնավթ(տ):

Պնավթ>5000 տ` Զհնավթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհնավթ=638 (հազ.դրամ/տ).Պնավթ(տ):

Աղյուսակ N 10

ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՂԵՐԻ, ՑԻԱՆԻ, ՊՂԻՆՁ, (ՔՐՈՄ VI), ՑԻՆԿ, ՖՏՈՐԻԴՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պծ
կգ. էկվ
Զզծ
հազ. դրամ
Պծ
կգ. էկվ
Զզծ
հազ. դրամ
3.75 30.57 40 191.13
4 32.49 50 232.14
5 40.03 60 273.14
6 47.34 75 334.65
7.5 57.87 90 396.15
9 64.02 100 437.16
10 68.12 110 478.16
11 72.22 130 560.17
13 80.42 145 621.67
16 97.72 165 703.68
20 109.12 180 748.39
25 129.63 200 808
30 150.13 220 867.61
35 170.63 247 949.58

Աղյուսակում չներառված Զզծ-ի միջնակա արժեքների որոշման համար կիրառել Զզծ մոտակա արժեքների ինտերպոլացիա:

Պծ<3.75 կգ.էկվ-ի դեպքում Զզծ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզծ=163.0 (հազ.դրամ/կգ.էկվ).Պծ (կգ.էկվ):

Պծ>247 կգ.էկվ-ի դեպքում Զզծ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզծ=76.72 (հազ.դրամ/կգ.էկվ).Պծ (կգ.էկվ):

Աղյուսակ N 11

ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՂԵՐԻ, ՑԻԱՆԻ, ՊՂԻՆՁ, (ՔՐՈՄ VI), ՑԻՆԿ, ՖՏՈՐԻԴՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պծ
կգ. էկվ
Զհծ
հազ. դրամ
Պծ
կգ. էկվ
Զհծ
հազ. դրամ
50 4.26 500 40.03
60 5.11 600 47.34
75 6.38 750 57.87
90 7.64 900 64.02
100 8.44 1000 68.12
110 9.31 1100 72.22
130 10.97 1300 80.42
160 13.44 1600 92.72
200 16.71 2000 109.12
250 20.74 2500 129.63
300 24.72 3000 150.13
350 28.59 3500 170.63
375 30.57 4000 191.13
400 32.49 5000 232.14

Աղյուսակում չներառված Զհծ-ի միջանկյալ մեծությունը որոշելու համար Զհծ-ի մոտիկ արժեքների միջև կիրառել ինտերպոլացիա:

Եթե Պծ<50 կգ.էկվ` Զհծ վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

Զհծ=1.72 (հազ.դրամ/կգ.էկվ).Պծ (կգ.էկվ):

Եթե Պծ>5000 կգ.էկվ` Զհծ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհծ=0.92 (հազ.դրամ/կգ.էկվ).Պծ (կգ.էկվ):

Աղյուսակ N 12

ԴԵՏԵՐԳԵՆՏՆԵՐԻ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պդ
տոննա
Զզդ
հազ. դրամ
Պդ
տոննա
Զզդ
հազ. դրամ
Պդ
տոննա
Զզդ
հազ. դրամ
0.1 24 6 340 350 14355
0.11 25.6 7.5 407 400 16270
0.13 28.1 9 480 450 18165
0.16 30.8 10 529.1 500 20050
0.2 35.1 11 578.1 550 21925
0.25 40.1 13 667 600 23790
0.3 44.7 16 800 650 25640
0.35 49 20 981.8 700 27480
0.4 53 25 1210 750 29320
0.5 60.7 30 1436 800 31150
0.6 67.6 35 1659 900 34780
0.75 77.2 40 1880 1000 38390
0.9 86.1 50 2317 1100 41980
1 96.4 60 2749 1300 49090
1.1 97.9 75 3388 1500 56140
1.3 110.5 90 4020 1600 59640
1.6 126 100 4437 1800 66600
2 148.5 110 4850.5 2000 73.51
2.5 175 130 5674 2500 90610
3 200 160 6892.5 3000 107500
3.5 232.7 200 8496 3500 124200
4 245 250 10470 4000 140750
5 293.4 300 12420 4500 157200
        5000 173500

Զզդ-ի` աղյուսակում չներառված միջնակա արժեքների որոշման համար խորհուրդ է տրվում կիրառել Զզդ-ի մոտակա արժեքների ինտերպոլացիա:

Պդ<0.1 տ արժեքների դեպքում Զզդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզդ=4800.0 (հազ.դրամ/տ).Պդ(տ):

Պդ>5000 տ արժեքների դեպքում Զզդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզդ=694.0 (հազ.դրամ/տ).Պդ(տ):

Աղյուսակ N 13

ԴԵՏԵՐԳԵՆՏՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  

Պդ
տոննա
Զհդ
հազ. դրամ
Պդ
տոննա
Զհդ
հազ. դրամ
Պդ
տոննա
Զհդ
հազ. դրամ
0.1 3.28 3.5 14.54 111 97.9
0.11 3.4 4 15.5 130 110.5
0.13 3.63 5 17.24 160 126
0.16 3.94 6 18.81 200 148.5
0.2 4.29 7.5 20.92 250 175
0.25 4.68 9 22.82 300 200
0.3 5.02 10 24 350 232.7
0.35 5.33 11 25.6 400 245
0.4 5.61 13 28.1 500 293.4
0.5 6.12 16 30 600 340
0.6 6.56 20 35.1 750 407
0.75 7.16 25 40.1 900 480
0.9 7.68 30 44.7 1000 529.1
1 8 35 49 1100 578.1
1.1 8.37 40 53 1300 667
1.3 9.07 50 60.7 1600 800
1.6 10.01 60 67.6 2000 981.8
2 11.01 75 77.2 2500 1210
2.5 12.37 90 86.1 3000 1436
3 13.51 100 96.4 3500 1659
        4000 1880
        5000 2317

Զհդ-ի` աղյուսակում չներառված միջնակա արժեքների որոշման համար կիրառել Զհդ-ի մոտակա արժեքների ինտերպոլացիա:

Պդ<0.1 տ արժեքների դեպքում Զհդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհդ=656.0 (հազ.դրամ/տ).Պդ(տ):

Պդ>5000 տ արժեքների դեպքում Զհդ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհդ=9.2 (հազ.դրամ/տ).Պդ(տ):

Աղյուսակ N 14

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ՀԱՄԱԶԱՐԿԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԻՑ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պթ
տոննա
Զզթ
հազ. դրամ
Պթ
տոննա
Զզթ
հազ. դրամ
Պթ
տոննա
Զզթ
հազ. դրամ
    3.5 251.61 130 6980.5
0.1 27.116 4 277.81 160 8503.3
0.11 28.42 5 327.77 200 10512
0.13 31.107 6 375.3 250 12995
0.16 34.803 7.5 463.96 300 15454
0.2 39.267 9 551.74 350 17892
0.25 44.303 10 609.84 400 20313
0.3 48.892 11 667.65 500 25112
0.35 53.144 13 782.54 600 29862
0.4 57.524 16 953.26 750 36917
0.5 64.45 20 1178.4 900 43902
0.6 71.127 25 1456.8 1000 48525
0.75 80.25 30 1732.5 1100 53125
0.9 91.872 35 2005.8 1300 62261
1 99.342 40 2277.2 1600 75850
1.1 106.62 50 2815 2000 93768
1.3 120.68 60 3348.2 2500 115920
1.6 140.78 75 4138.6 3000 137850
2 166.13 90 4921.6 3500 159600
2.5 196.03 100 5440 4000 181200
3 224.43 110 5955.7 5000 224000
3.5 251.61 130 6980.5    

Զզթ-ի` աղյուսակում չներառված միջնակա արժեքների որոշման համար կիրառել Զզթ-ի մոտակա արժեքների գծային ինտերպոլացիա:

Պթ<0.1 տ արժեքների դեպքում Զզթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզթ=5425.2 (հազ.դրամ/տ).Պթ(տ):

Պթ>5000 տ արժեքների դեպքում Զզթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զզթ=896.0 (հազ.դրամ/տ).Պթ(տ):

Աղյուսակ N 15

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱԽՅԱԼ ՆՅՈՒԹԵՐՈՎ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՎՆԱՍԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Պթ
տոննա
Զհթ
հազ. դրամ
Պթ
տոննա
Զհթ
հազ. դրամ
Պթ
տոննա
Զհթ
հազ. դրամ
    3.5 16.166 130 120.68
0.1 3.63 4 17.265 160 140.78
0.11 3.766 5 19.271 200 166.13
0.13 4.016 6 21.083 250 196.03
0.16 4.35 7.5 23.532 300 244.43
0.2 4.741 9 25.744 350 251.61
0.25 5.166 10 27.116 400 277.81
0.3 5.542 11 28.42 500 327.77
0.35 5.881 13 31.107 600 375.3
0.4 6.191 16 34.803 750 463.96
0.5 6.746 20 39.267 900 551.74
0.6 7.237 25 44.303 1000 609.84
0.75 7.887 30 48.892 1100 667.65
0.9 8.46 35 53.144 1300 782.54
1 8.811 40 57.524 1600 953.26
1.1 9.14 50 64.45 2000 1178.4
1.3 9.924 60 71.127 2500 1456.8
1.6 10.993 75 80.25 3000 1732.5
2 12.27 90 91.872 3500 2005.8
2.5 13.696 100 99.342 4000 2277.2
3 14.983 110 106.62 5000 2815
3.5 16.166 130 120.68    

Աղյուսակում չներառված Զհթ-ի միջանկյալ մեծությունը որոշելու համար խորհուրդ է տրվում Զհթ-ի մոտակա արժեքների միջև կիրառել շարքային ինտերպոլացիա:

Եթե Պթ<0.1 տ` Զհթ վնասի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

Զհթ=756.0 (հազ.դրամ/տ).Պթ(տ):

Եթե Պթ>5000 տ` Զհթ վնասի մեծությունը որոշվում է (հազ. դրամ) հետևյալ բանաձևով` Զհթ=11.26 (հազ.դրամ/տ).Պթ(տ):

Աղյուսակ N 16

ԼՈՂԱՑՈՂ ԱՂԲՈՎ ՋՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՍԱՆԴՂԱԿԸ  

Գնահատականը բալերով Ջրի մակերեսի արտաքին տեսքը
0 Բաց ջրատարածության 100 քառ. մ ջրի մաքուր մակերեսի վրա երևում են աղբի առանձին ոչ մեծ կուտակումներ` 0.01 քառ. մ-ից ոչ ավելի ընդհանուր տարածքով:
1 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի մեկ քառ. մ մակերեսից ոչ մեծ առանձին կուտակումներ` ցանկացած ուղղությամբ լողացող առանձին առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 25 սմ-ն:
2 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի կուտակումներ` 2 քառ. մ-ից ոչ ավելի մակերեսով, տարբեր ուղղություններով լողացող առանձին առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 50 սմ-ն:
3 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են 5 քառ. մ ընդհանուր տարածքով աղբի կուտակումներ` լողացող առանձին առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 15 մետրը, աղբի կուտակումներ անկյուններում, փակուղիներում և նավամատույցի հողմակողմ կողմում` մինչև 0.5 մ աղտոտված հատվածով:
4 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի կուտակումներ` մինչև 10 քառ. մ ընդհանուր տարածքով, բավական քանակությամբ առարկաներ, որոնց մեծ կողմի մեծությունը չի գերազանցում 1.5 մետրը, աղբի կուտակումներ անկյուններում, փակուղիներում, նավամատույցի հողմակողմ կողմում` մինչև 1 մ աղտոտված հատվածով:
5 100 քառ. մ բաց ջրատարածության վրա նկատվում են աղբի կուտակումներ` 10 քառ. մ-ից ավելի ընդհանուր տարածքով: Մեծ առարկաներ, որոնց մեծությունը գերազանցում է 1.5 մետրը, աղբի կուտակումներ անկյուններում, փակուղիներում և նավամատույցի հողմակողմ կողմում` մեկ մ-ից ավելի աղտոտված հատվածով: