Գլխավոր տեղեկություն
Номер
N 1117-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.10.14/27(345).1 Հոդ.1139
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.10.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.10.2009
Дата вступления в силу
19.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հոկտեմբերի 2009 թվականի N 1117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 372-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես գալու իրավունք վերապահելու մասին» N 372-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

1) որոշման 1-ին կետից հանել «և Երևանի քաղաքապետին`» բառերը.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության դատարաններում քննվող քաղաքացիական գործերով վեճի առարկա են հանդիսանում գույք և (կամ) գույքային, անձնական ոչ գույքային իրավունքները, ինչպես նաև այն դեպքերում, երբ վարչական դատարանում վիճարկվում է պետական մարմնի և (կամ) պետական պաշտոնատար անձի գործողությունը, անգործությունը և (կամ) կայացված վարչական ակտը, և եթե այդ դատական գործերով վերջնական դատական ակտերը կարող են շոշափել Երևանի համայնքի շահերը և համապատասխանաբար վերջինի համար առաջացնել, փոփոխել կամ դադարեցնել իրավունքներ և (կամ) պարտականություններ, ապա սույն որոշման 1-ին կետով նախատեսված իրավունքը կարող է վերապահվել նաև Երևանի քաղաքապետին, որի դեպքում կիրառելի են նաև սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 5

Երևան