Գլխավոր տեղեկություն
Номер
N 37
Տիպ
Քաղվածք
Тип
Инкорпорация (20.09.2013-01.01.2022)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.09.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.09.2013
Дата вступления в силу
20.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

19 սեպտեմբերի 2013 թվականի N 37

 

33. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ներկայացնել առաջարկություն վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանության հետ կապված լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 20

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 19-ի նիստի N 37

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Մաքսային միությանՆ անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների

 

NN

ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Ժամկետը

1.

Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ Մաքսային միության շրջանակներում գործող փաստաթղթերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավական դաշտի և Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի գույքագրում` ըստ ոլորտների

ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր

2013 թ. սեպտեմբերի 23

2.

ԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված` Մաքսային միության անդամակցությունից բխող խնդրիների ուսումնասիրություն` ըստ ոլորտների

ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր

2013 թ. սեպտեմբերի 25

3.

Ելնելով 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների արդյունքներից` համադրել Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության իրավական դաշտերը` նկատի ունենալով Մաքսային միության իրավական նորմերի տարանջատում` ըստ հետևյալ բաղադրիչների`

1) Հայաստանի Հանրապետության համար անմիջապես ընդունելի նորմեր.

2) նորմեր, որոնց ընդունումը կամ մոտարկումը կպահանջի որոշ ժամանակ` գնահատելով այդ ժամանակը.

3) Հայաստանի Հանրապետության համար բանակցման ենթակա նորմեր:

ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր

2013 թ. սեպտեմբերի 30

4.

Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված ներմուծման մաքսատուրքերի (և համանման ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվառման, բաշխման և վճարման` Հայաստանի Հանրապետության բանակցային առաջարկությունների նախապատրաստում

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013 թ. սեպտեմբերի 30

5.

Աշխատանքային խմբերի աշխատանքների հիման վրա բանակցային փաթեթի ձևավորում

ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված` Մաքսային միությանը միանալու համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերի նախագծերը նախապատրաստող աշխատանքային խումբ

2013 թ. հոկտեմբերի 10

6.

Մաքսային միությունում պարտադիր գրանցման ենթակա ապրանքների շարժի կարգավորման ընթացակարգերի ուսումնասիրություն

ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված` ոչ սակագնային կանոնակարգման աշխատանքային խումբ

2013 թ. սեպտեմբերի 25

7.

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների շրջանառության նկատմամբ հսկողության ընթացակարգերի ուսումնասիրություն

ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված` ոչ սակագնային կանոնակարգման աշխատանքային խումբ

2013 թ. սեպտեմբերի 25

8.

Մաքսային միությանը միանալու համար վավերացման ենթակա միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի թարգմանություն

ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանչական կենտրոն» ՊՈԱԿ

2013 թ. դեկտեմբերի 15

9.

Մաքսային միության իրավական դաշտին համապատասխանեցման նպատակով փոփոխություններ կամ դադարեցում պահանջող` Հայաստանի Հանրապետության կողմից կնքված իրավական ակտերի ցանկի որոշում

ՀՀ վարչապետի 19.09.2013 թ.

N 834-Ա որոշմամբ ստեղծված ոլորտային աշխատանքային խմբեր

բանակցային պրոցեսն ավարտելուց հետո

15 օր

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան