Գլխավոր տեղեկություն
Номер
N 1441-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.08.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.10.2004
Дата вступления в силу
29.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հոկտեմբերի 2004 թ.

 

հայաստանի հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1441-Ա

 

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ՄԱՍԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 15-ի N 978 որոշման 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին, որպես գույքային ներդրում, հանձնել`

ա) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի N 94 հասցեում գտնվող «Իջևանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքային համալիրի 2-րդ մասնաշենքը` այն հետ վերցնելով «Իջևանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի N 35 հասցեում գտնվող «Աշտարակի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքային համալիրի 1-ին մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը` 1046.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով` դրանք հետ վերցնելով «Աշտարակի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

գ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մ. Մանուշյան փողոցի N 2 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող շենքից` 3000 քառ. մետր ընդհանուր մակերեսով` դրա արժեքի չափով պակասեցնելով «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

դ) Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի N 30 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը` 1329.72 քառ. մետր ընդհանուր տարածքով` այն հետ վերցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրիի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

ե) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի N 14 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի ձախ թևի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերը` 1213.6 քառ. մետր ընդհանուր տարածքով և նկուղային հարկը 243.3 քառ. մետր տարածքով` այն հետ վերցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

զ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 5-րդ բանավանի Դուրյան փողոցի N 22 հասցեում գտնվող «Հրազդանի N 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքային համալիրի 2-րդ մասնաշենքից 1703 քառ. մետր մակերեսով շենքի մասը` այն հետ վերցնելով «Հրազդանի N 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

է) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցի N 32 հասցեում գտնվող «Արտաշատի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության չշահագործված մասնաշենքը` այն հետ վերցնելով «Արտաշատի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից.

ը)(«ը» ենթակետն ուժը կորցրել է 03.07.08 N 739-Ա)

թ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի N 4 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի աջ հատվածի 1-ին, 2-րդ և 3-րդ հարկերը` 702 քառ. մետր ընդհանուր մակերեսով` այն հետ վերցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կապանի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:

(1-ին կետը խմբ., լրաց. 23.06.05 N 872-Ա, փոփ. 27.08.09 N 1043-Ա)

1.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի «Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 5000 քառ. մետր ընդհանուր մակերես և 42272.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող նախկին ծննդատան մասնաշենքով (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Աբովյան 141) (այսուհետ գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

(1.1 կետը լրաց. 03.07.08 N 739-Ա)

1.2. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:

(1.2 կետը լրաց. 03.07.08 N 739-Ա)

1.3. Սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքը, որպես գույքային ներդրում, հանձնել «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին:

(1.3 կետը լրաց. 03.07.08 N 739-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի և շենքերի մասերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 21
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.08.2009, N 1043-Ա 24.09.2009, N 1441-Ա
03.07.2008, N 739-Ա 17.07.2008, N 1441-Ա
23.06.2005, N 872-Ա 07.07.2005, N 1441-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան