Գլխավոր տեղեկություն
Номер
N 72
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.01.2002-22.10.2009)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.01.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.01.2002
Дата вступления в силу
29.01.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2002 թվականի N 72

 

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Աճուրդի կենտրոն» պետական հիմնարկը վերակազմակերպել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ`

ա) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան պետական գույքի օտարման և մասնավորեցման կազմակերպումն է, իսկ գործունեության նպատակը` պետական գույքի օտարման և մասնավորեցման գործընթացին աջակցությունը.

բ) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է հետևյալ տեսակների ձեռնարկատիրական գործունեություն`

պետական գույքի, այդ թվում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման (վաճառքի), ինչպես նաև լուծարվող ընկերությունների գույքի օտարման կազմակերպման համար անհրաժեշտ հայտարարագրերի, այլ տեսակների տեղեկատվության նախապատրաստում և հրապարակում.

պետական գույքի, այդ թվում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման (վաճառքի) կազմակերպում.

լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելու համար լուծարման հանձնաժողովների որոշմամբ այդ ընկերությունների գույքի օտարում.

բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի տպագրության աշխատանքների կազմակերպում.

մասնավորեցման արդյունքում ընկերությունների, բաժնետերերի և բաժնետոմսերի, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցմանը վերաբերող ամփոփ տեղեկատվության հաշվառում և տրամադրում.

պետական գույքի ձեռքբերման ժամանակ մասնավորեցման սուբյեկտներին մեթոդական և մեթոդաբանական բնույթի աջակցություն.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կազմակերպության կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

3. Հաստատել`

ա) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող` 56366.6 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքի ցանկը (կցվում է).

բ) (3-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 06.06.02 թիվ 785-Ա որոշում)

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն են վերապահվում`

ա) «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները.

բ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված լիազորությունները:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`  1-ամսյա ժամկետում ապահովել «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման աշխատանքների կատարումը և կազմակերպության պետական գրանցումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 29-ից:

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 29-ի N 72 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Սեփականության իրավունքով հանձնվող գույքի անվանումը

Գույքի արժեքը (հազար դրամ)

Գտնվելու վայրը (հասցեն)

Ծանոթագրություն

 

1. Հիմնական միջոցներ

այդ թվում`

գրասենյակային տարածք

համակարգչային և արտադրական տեխնիկա

տրանսպորտային միջոցներ

այլ հիմնական միջոցներ

47500.3



5489.0


35571.8

3442.5

2997.0

Սայաթ-Նովայի 8

մակերեսը` 382
քառ. մ, որից`
252 քառ. մ`
առաջին հարկ,
130 քառ. մ` նկուղ

2. Փոքրարժեք արագամաշ առարկաներ

8432.0

Սայաթ-Նովայի 8

 

3. Նյութեր

433.4

Սայաթ-Նովայի 8

 

Ընդամենը

      56366.6

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունվարի 29-ի N 72 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՃՈՒՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Ամրացվող գույքի անվանումը

Գույքի արժեքը
(հազար դրամ)

Գտնվելու վայրը
(հասցեն)
Ծանոթագրություն

Գրասենյակային տարածք

-

Փավստոս Բյուզանդի 1/3

մակերեսը`
 72 քառ. մ