ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2009 թվականի N 1024-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Տնտեսական ճգնաժամի ֆինանսական և սոցիալական հետևանքներն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի դեկտեմբերի 7-9-ը Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Ալմաթի գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ալմաթի մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ալմաթի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Դավթյան |
- ՀՀ ֆինանսների նախարար (պատվիրակության ղեկավար, դեկտեմբերի 7-8-ը) |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ասատրյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Շահնազարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|