ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2009 թվականի N 1026-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կառավարությունների ղեկավարների մակարդակով ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Սմբատյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Ա. Ավետիսյանինը, Վ. Արամյանինը, Մ. Թումասյանինը, Ի. Իսայանինը, Հ. Թաշչյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Առաքելյանինը, Ռ. Եգանյանինը, Ա. Շահինյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Ալեքսանյանինը, ինչպես նաև ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Թ. Կասյանի, Տ. Բաբայանի, Լ. Եղիազարյանի, Տ. Մեհրաբյանի, Ե. Դավիդյանի և Լ. Ասլանյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2009 թվականի դեկտեմբերի 11-ին` Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղիներով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ (ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ |
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Վ. Արամյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Մ. Թումասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ի. Իսայան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (մեկնում է դեկտեմբերի 11-12-ը) |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Ե. Ազարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Ա. Առաքելյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Վ. Սարգսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք) |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ռ. Եգանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետ |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի օպերատոր |
Թ. Կասյան |
- Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող |
Տ. Բաբայան |
- Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր |
Լ. Եղիազարյան |
- «Արմենպրես» ՊՓԲԸ-ի լրագրող |
Տ. Մեհրաբյան |
- «Արմենպրես» ՊՓԲԸ-ի ֆոտոթղթակից |
Ե. Դավիդյան |
- «Առկա» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ) |
Լ. Ասլանյան |
- «Հայինֆո» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |